Նորից ամառ է, ու լրատվական դաշտն էլ ցայտնոտի մեջ հայտնվելու առաջին նշաններն է ցույց տալիս: Մոտենում են «եղունգ նայելով» նյութ սարքելու կամ, որ նույնն է, լուն ուղտ դարձնելով ընթերցող, ունկնդիր և ակնդիր «կպցնելու» ժամանակները:
Նամազ չանողների մասին սկանդալային հայտարարություն արած թուրք պրոֆեսոր Աթիլլա Աքշարի դեմ Թուրքիայում բողոքի մեծ ալիք է սկսվել: TRT հեռուստաընկերության եթերում պրոֆեսորը մուսուլմանների սուրբ ամսվա՝ Ռամադանի ընթացքում նամազ չանողներին «կենդանիներ» է կոչել:
ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից տրամադրվող և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կազմակերպվող դրամաշնորհների մրցույթի հանձնաժողովի հունիսի 1-ի նիստում որոշվել են այն հասարակական կազմակերպությունները, որոնց հետ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կկնքի դրամաշնորհների տրամադրման պայմանագրեր։
Ստորև ներկայացնում ենք այն հասարակական կազմակերպությունները, որոնք դրամաշնորհ կստանան նշված անվանակարգերում։
ԵՄ-ում գործազրկության մակարդակը հասել է վերջին 7 տարվա ռեկորդային ցածր մակարդակին՝ հայտնում է Eurostat-ը: 2016-ի ապրիլին ԵՄ-ում գործազրկության մակարդակը կրճատվել է նախորդ ամսվա համեմատ՝ 8,8 տոկոսից հասնելով 8,7-ի։
Facebook-ը, Twitter-ը, YouTube-ը և Microsoft-ը ընդունել են Եվրամիության առաջարկը` դիտարկել և անհրաժեշտության դեպքում ջնջել ատելություն սերմանող գրառումները 24 ժամում, հայտնում է Reuters-ը:
1987 թվականից ամեն տարի մայիսի 31-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես ծխելու դեմ պայքարի համաշխարհային օր։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հաստատել է այն որպես «Առանց ծխախոտի» օր:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ ոչ մի մահմեդական ընտանիք չպետք է ծնելության վերահսկողությամբ զբաղվի՝ խոստանալով ավելացնել բնակչության թվաքանակը, գրում է Hurriyet Daily News-ը:
Քանի որ վերջին շրջանում Ադրբեջանի բռնապետ ղեկավարը խոսում է չափազանց շատ, և մեծ քանակի նյութեր են կուտակվում, ցանկանում եմ ուղղակի պարբերաբար ելույթներից որոշ հետաքրքիր հատվածներ տեղադրել, որոնք սովորաբար կորում են լրահոսում։