18.01.2014|
11:23
Չինաստանի Ուհան քաղաքի 54-ամյա բնակչուհին արթնանում է ամեն օր առավոտյան ժամը 3-ին և գնում փողոցները մաքրելու: Յու Յոժենը երկու երեխա ունի: Երեխաները ծանր աշխատանք են անում, մինչդեռ մայրիկի բանկային հաշվին ավելի քան 1 մլն դոլար կա: Գումարը ծուլության արդարացում չէ՝ հայտարարում է Յոժենը: Կյանքի մեծ մասը նա խոհարար, բեռնատարի վարորդ և հավաքարար է աշխատել: