ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

Վենեսուելան հրաժեշտ է տալիս Չավեսին

Վենեսուելան հրաժեշտ է տալիս Չավեսին
07.03.2013 | 13:55

Հազարավոր մարդիկ են դուրս եկել Վենեսուելայի մայրաքաղաք Կարակաս՝ վերջին հրաժեշտը տալու երկրի նախագահ Ուգո Չավեսին, ով երկիրը կառավարել է վերջին 14 տարիների ընթացքում։ Չավեսի աճյունը տեղադրվել է ռազմական ակադեմիայում, որտեղ այն կմնա մինչև ուրբաթ։
Կարակաս են սկսել ժամանել նաև Լատինական Ամերիկայի երկրների առաջնորդներ, մասնավորապես՝ Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիշները, Ուրուգվայի առաջնորդ Խոսե Մուխիկան, Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը։
Չավեսի հուղարկավորությունը տեղի կունենա ուրբաթ։ Մի շարք երկրներում (Էկվադոր, Արգենտինա, Բրազիլիա, Բոլիվիա, Ուրուգվայ, Չիլի, Կուբա, Դոմինիկյան Հանրապետություն, Բելառուս) Չավեսի մահվան կապակցությամբ հայտարարվել են սգո օրեր։ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը ևս, որ երկրում մեկօրյա սուգ է հայտարարել, Չավեսին անվանել է նահատակ։

Դիտվել է՝ 2188

Մեկնաբանություններ