31.01.2014|
01:10
Հանդես գալով հավաքվածների առջև, ՀԱԿ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը բոլորին կոչ արեց գիտակցել, որ Հայաստանում ոչինչ չի փոխվի, եթե չազատվենք «Սերժ Սարգսյանի ավազակային վարչակազմից»։ Նա ներկայացրեց Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակին փոխանցվելիք բանաձևն ու ուղերձը, ընդգծեց, որ այսօր շատերն են հարց տալիս` ընթանալ եվրաասոցացմա՞ն ճանապարհով, թե՞ միանալ Մաքսային միությանը, և արդյո՞ք Հայաստանը դրա հետևանքով իր ինքնիշխանությունը չի կորցնի։