-
07.01.2013|
15:07
Բոլիվիայի իշխանությունները հայտարարել են, որ ունեն անժխտելի ապացույցներ, որոնք խոսում են այն մասին, որ ԱՄՆ-ն փորձում է միջամտել լատինամերիկյան այդ երկրի ներքին գործերին։
-
07.01.2013|
15:05
Այսօր Գանայում տեղի կունենա նորընտիր նախագահ Ջոն Դրամանի Մահամայի երդմնակալությունը։ Մեկ ամիս առաջ նախագահական ընտրություններում հավաքելով 50 տոկոս ձայն՝ նա ընտրվել է երկրի նախագահ։
-
07.01.2013|
15:03
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն այսօր հիվանդությունից հետո դուրս կգա աշխատանքի։ Համաձայն հրապարակված օրակարգի՝ նա նախ կհանդիպի իր տեղակալների հետ։
-
07.01.2013|
15:02
Հնդկաստանում տեղի ունեցած աղմկահարույց բռնաբարության համար մեղադրվող 5 կասկածյալներն այսօր կկանգնեն դատարանի առաջ։ Նրանցից երկուսը համաձայնել են ցուցմունք տալ մյուս կասկածյալների դեմ՝ հույս ունենալով խուսափել մահվան դատավճռից։ 6-րդ մեղադրյալը 17 տարեկան է. նրա գործը կքննվի անչափահասների հարցերով դատարանում։
-
07.01.2013|
14:59
ԱՄՆ-ն դատապարտել է Բաշար Ասադի՝ սիրիացի ժողովրդին ուղղված ելույթը, որտեղ նա «դավադիրներին և ահաբեկիչներին» մեղադրել է զինված հակամարտություն հրահրելու համար և ժողովրդին համախմբման կոչ է արել՝ շնորհակալություն հայտնելով Ռուսաստանին, Չինասատանին և Իրանին։
-
06.01.2013|
22:30
Պակիստանում այսօր 9 գրոհային է ոչնչացվել`ամերիկյան անօդաչու սարքերի` երեք թիրախներին հասցրած հարվածի արդյունքում: Գրոհն իրականացվել է Աֆղանստանի հետ սահմանին` Հարավային Վազիրիստան շրջանում, որը համարվում է «Թալիբան» շարժման բնօրրանը:Տեղական իշխանությունների ներկայացուցիչները չեն բացառում, որ ոչնչացված գրոհայինների թվում կարող են լինել պակիստանյան թալիբների դաշտային հրամանատարներ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
-
06.01.2013|
22:26
Պեկինում մահվան երկու դեպք է արձանագրվել H1N վիրուսից, որը հատնի է որպես խոզի գրիպ: Չինական լրատվամիոցները, վկայակոչելով պաշտոնատար անձանցից մեկին, հայտնում են, որ Պեկինում գրիպով հիվանդների թիվը բարձր ցուցանիշի է հասել, իսկ H1N1-ը գերակայող է դարձել:
-
06.01.2013|
17:42
Եգիպտական լրատվամիջոցները համացանցում տեղակայել են նախագահ Մուհամեդ Մուրսիի մի տեսագրություն, որտեղ նա ուղղակի ասում է, թե ինչ է մտածում Իսրայելի ու հրեաների մասին: Տեսագրությունը կատարվել է 2010 թվականին, երբ Մուհամեդ Մուրսին դեռ նախագահ չէր և մտքով էլ չէր անցնում նախագահ դառնալ:
-
06.01.2013|
17:39
«Մուսուլման եղբայրները» մեղադրվում են ԱՄՆ վարչակարգից 10 միլիարդ եգիպտական ֆունտ (1,5 միլիարդ ԱՄՆ դոլար) ֆինանսական աջակցություն ստանալու մեջ:
-
06.01.2013|
17:10
Սիրիայի նախագահ Բաշար Ասադն այսօր սիրիացիներին ուղղված իր ելույթում ահաբեկիչներին ու դավադիրներին մեղադրել է 2011թ. մարտից շարունակվող զինված հակամարտության համար։ Նա սիրիացի ժողովրդին համախմբման կոչ է արել և խոստացել է անցկացնել քաղաքական բարեփոխումներ։