18.01.2013|
12:56
ՄԱԿ-ը նախազգուշացրել է, որ Սիրիայում հումանիտար ճգնաժամը կարող է դրամատիկ ավարտ ունենալ։ Կազմակերպության տվյալներով՝ ամեն օր երկիրը լքում է մոտ 3000 սիրիացի, որի կեսը երեխաներ են։ Ներկա պահի դրությամբ ՄԱԿ-ի աշխատակիցները գրանցել են մոտ 650 հազար փախստական։ Փորձագետների գնահատականներով՝ կես տարի անց այդ թիվը կարող է կրկնապատկվել։