-
04.02.2013|
11:41
Ավելի քան 20 դատապարտված կոյուղու միջով փախել է Ռիո դե Ժանեյրոյի բանտից։ Բանտի աշխատակիցները հայտարարել են, որ փախուստի դիմած 4 ազատազրկված արդեն բռնվել է, մյուսներին մոտակա ժամերին նույն ճակատագիրն է սպասվում, քանի որ առայժմ նրանց չի հաջողվել լքել կոյուղու թունելը։
-
03.02.2013|
20:32
Բողոքի զանգվածային ցույցեր են սկսվել իսպանական քաղաքներում այն բանից հետո, երբ երկրի վարչապետ Մարիանո Ռահոյը հերքեց մամուլում հրապարակված այն տեղեկությունը, որ ինքը և ժողովրդական կուսակցության մյուս անդամներն իբր հարստացել են կուսակցական գաղտնի ֆոնդերի շնորհիվ։
-
03.02.2013|
20:31
Ավելի քան 16 մարդ է զոհվել, 70-ը վիրավորվել Իրաքի հյուսիսում գտնվող Քիրկուկ քաղաքի ոստիկանատան վրա գրոհայինների հարձակումից։ Ոստիկանության տվյալներով՝ ապստամբները փորձել են գրոհով վերցնել ոստիկանական շենքն այն բանից հետո, երբ ինքնասպան ահաբեկիչը պայթեցրել է ականապատ ավտոմեքենան։
-
03.02.2013|
10:53
Փետրվարի 2-ին Մյունխենում անցկացվում է անվտանգության հարվերով 49-րդ միջազգային ամենամյա համաժողովը, որ կազմակերպվում է 1962 թվականից և մասնակիցներին հնարավորություն է տալիս քննարկել անվտանգության խնդիրներն ու հեռանկարները:
-
03.02.2013|
10:51
Fendi նորաձևության տունը գարնանը սկսում է վերանորոգել Հռոմի շատրվանները և սկսելու է հանրահայտ Տրևիից, փոխարենը պետությունը թույլ կտա 2015-ին` ի պատիվ Fendi-ի 90-ամյակի, ցուցադրություն անցկացնել շատրվանի մոտ:
-
03.02.2013|
10:46
ԱՄՆ-ը դատապարտել է ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա կատարված մահափորձը եւ կոչ է արել խնդիրը կարգավորել երկրում սահմանադրական ընտրություններ անցկացնելով` պաշտպանելով բոլոր թեկնածուների իրավունքները:
-
03.02.2013|
10:37
Համաշխարհային բանկի Երևանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափին տեղեկացրել է, որ ՀԲ տնօրենների խորհուրդը Հայաստանին է հատկացրել հերթական վարկային ծրագիրը` 45 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որն առաջիկա 4 տարիներին ուղղվելու է ճանապարհաշինությանը, ճանապարհների սպասարկմանն ու պահպանմանը:
-
03.02.2013|
10:35
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, որ հունվարի վերջին Երևանում էր, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանին ուղղված կրակոցները մահափորձ չի համարում:
-
02.02.2013|
15:28
Կոնգրեսի շենքում փակ արարողության ընթացքում տեղի է ունեցել ԱՄՆ նոր պետքարտուղար Ջոն Քերիի երդման արարողությունը։ Այս պաշտոնում Քերին փոխարինել է Հիլարի Քլինթոնին, ով պետքարտուղարությունը ղեկավարում էր 2009 թվականից։
Երդման արարողությունն անցկացրել է ԱՄՆ գերագույն դատարանի անդամ Էլենա Քեյգը։ Աստվածաշունչը, որի վրա երդվել է Քերին, բռնել էր նրա կինը՝ Թերեզան։
-
02.02.2013|
15:27
Վենեսուելայի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ ավարտվել է երկրի նախագահ Ուգո Չավեսի հետվիրահատական ապաքինումը, և այժմ սկսվել է վերականգնողական նոր փուլ։