-
18.02.2013|
12:23
Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորեան երրորդ անգամ է ընտրվել երկրի ղեկավարի պաշտոնում։ Նրա հիմնական մրցակիցն ընդունել է պարտությունը։ Երկրի մայրաքաղաք Կիտոյում դիմելով իր աջակիցներին՝ Կորեան ասել է, որ Էկվադորին սպասվում են հեղափոխական ևս չորս տարիներ։
-
17.02.2013|
19:36
Ավարտվել է Բեռլինի 63-րդ միջազգային կինոփառատոնը, որի գլխավոր մրցանակը` «Ոսկե արջը», ստացել է ռումինական «Էմբրիոնի դիրքը» ֆիլմի ռեժիսոր Պիտեր Նեցերը: Այս տարի գլխավոր մրցանակին հավակնում էին 19 ֆիլմեր, ժյուրին գլխավորում էր հոնկոնգցի ռեժիսոր Վոնգ Կառ-Վայը:
-
17.02.2013|
19:35
Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա երկրորդը արգելել է արքայազն Ուիլյամին և Քեմբրիջի հերցոգուհի Քեյթ Միդլտոնին իրենց ապագա դստերն անվանել Դիանա: Վարվելակերպի օրենքներով թագուհին բացարձակ իրավունք ունի հավանություն տալ կամ ոչ բոլոր արքայական ժառանգների անուններին:
-
17.02.2013|
19:33
Մարսի մակերևույթին գտնվել է քար, որից բռնակ է երևում: NASA- ի գիտնականները պարզել են, որ դռան բռնակի տեսք ունեցող ելուստը բնական ծագում ունի և ձևավորվել է քամիների ներգործությամբ, երբ փափուկ քարը փշրվել է քամուց ու ավազից, իսկ առավել կոշտը` դիմադրել ու քարից դուրս գալով` պահպանվել է:
-
17.02.2013|
16:23
Ճապոնիայի հյուսիսում տեղի է ունեցել 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Էպիկենտրոնը գտնվում է Հոկայդո կղզուց արևելք։ Մասնագետները հայտնում են, որ ցունամիի վտանգ չկա։ Տեղեկություններ տուժածների և ավերածությունների մասին չեն հաղորդվում։
-
17.02.2013|
16:20
Շաբաթ օրը Մեքսիկայի մայրաքաղաքում 412 զույգեր հրապարակային ամուսնացել են։ Արարողության մասնակիցները, հյուրերը խմել են մոտ 500 շիշ կարմիր գինի։ Ամուսնացողների թվում կային նաև միասեռական զույգեր։
-
16.02.2013|
23:27
Պակիստանի Քվետա քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ավելի քան 47 մարդ է զոհվել, մոտ 200-ը վիրավորվել են։ Այդ մասին հաղորդում է տեղի ոստիկանությունը։
-
16.02.2013|
18:28
Ատլանտյան Խորհրդում Եվրասիական "Dinu Patriciu" կենտրոնի տնօրենի օգնական Աննա Բորշչեւսկայան CNN-ում ներկայացրել է հոդված` ՀՀ նախագահական ընտրությունների վերաբերյալ:
-
16.02.2013|
16:42
Մեքսիկայի իշխանությունները հայտարարել են երկրում թռչնագրիպի նոր բռնկման մասին։ Կենտրոնական Գուանահուատա նահանգում պատրաստվում են ոչնչացնել կես միլիոն հավ։
-
16.02.2013|
16:39
Վենեսուելայի իշխանությունները հանրությանը ցուցադրել են նախագահ Ուգո Չավեսի վերջերս արված լուսանկարը։ Լուսանկարում Չավեսը պառկած է՝ շրջապատված իր երկու դուստրերով։ Նա ժպտում է և կարդում Կուբայում հրատարակվող Granma թերթը։