Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կենտրոնական Ասիա իր առաջին այցի շրջանակում երկուշաբթի և երեքշաբթի կայցելի Ղազախստան և ՈՒզբեկստան: Բեռլինը, ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, նոր շուկաներ և էներգիայի ու օգտակար հանածոների աղբյուրներ է փնտրում:               
 

Միջազգային հարաբերությունները տալու և առնելու հարաբերություններ են

Միջազգային հարաբերությունները տալու և առնելու հարաբերություններ են
31.08.2023 | 18:03

Իսկ Ֆրանսիան Ադրբեջանի նկատմամբ սանկցիաներ կիրառելու՞ է, թե՞ ոչ։

Կուզե՞ք ասեմ՝ չի՛ կիրառելու: Ավելին ասեմ. առարկայական ուրիշ բան չի անելու, բացի հումանիտար բեռներ փոխադրող բեռնատարները Հակարիի կամուրջ հասցնելը։

Պատճառը հատկապես այն է, որ մենք այդպես էլ չկարողացանք սերտել միջազգային հարաբերությունների գլխավոր օրենքը. միջազգային հարաբերությունները տալու և առնելու հարաբերություններ են:

Հենց մենք հասկանանք, թե ի՞նչ ենք ուզում և դրա համար ի՞նչ ենք պատրաստ վճարել, ամեն ինչ արմատական փոփոխությունների դաշտ կտեղափոխվի։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 3931

Մեկնաբանություններ