ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

ԵՄ-ն պատրաստվում է բացել ներքին սահմանները

ԵՄ-ն պատրաստվում է բացել ներքին սահմանները
15.05.2020 | 08:36

Կդառնա՞ ազատ տեղաշարժի արգելքը Շենգենի գոտում վատ հիշողություն: Եվրահանձնաժողովը շատ է ուզում: Եվս 4 երկիր՝ ներառյալ Շվեյցարիան, արդեն մասամբ կատարել են Եվրահանձնաժողովի ցանկությունը՝ մայիսի 13-ին հայտարարելով Ֆրանսիայի, Գերմանիայի ու Ավստրիայի համաձայնության մասին՝ ուղղված նորմալ կյանք աստիճանական վերադարձին՝ գրում է Սոլեն Պոլիկը Le Temps-ում: Շվեյցարիայի Դաշնային խորհրդի տվյալներով՝ հունիսի 15-ից, եթե ամեն ինչ լավ լինի, 4 հարևան երկրների սահմանները իրոք կբացվեն: Նման հայտարարություն է արել և Գերմանիայի ՆԳ նախարաչ Հորստ Զեհոֆերը: Բալթյան երեք երկրներում ազատ տեղաշարժը կվերսկսվի մայիսի 15-ից՝ 10 օր առաջ հայտարարել են 3 երկրներն էլ: Այնուամենայնիվ, Եվրահանձնաժողովը Բրյուսելում ձեռնպահ է մնում արագացված օրացուցային պլանից՝ և առաջադրել է զգուշավոր մարտավարություն 3 փուլով՝ առանց կոնկրետ ամսաթվերի, հիմնված ճշգրիտ չափանիշների վրա, որոնց պետք է հետևել յուրաքանչյուր փուլում՝ համաճարակային իրավիճակը, մահճակալների թիվը, երկու կողմերի արգելքները: Առաջին փուլում, որ արդեն սկսվում է, ԵՄ երկրներին խորհուրդ է տրվում թուլացնել ընթացիկ վերահսկողությունը, հատկապես սահմանային աշխատակիցների համար: Հետո ԵՄ երկրները կարող են մտածել իրենց սահմանները բացելու մասին, ինչպես որոշել են Բեռնը և իր հարևանները համանման համաճարակային իրավիճակի դեպքում: Իբրև վերջին քայլ՝ ԵՄ-ում չի գործի ուղևորությունների ոչ մի արգելք: Հնարավորության դեպքում՝ դա կլինի ամառային արձակուրդների շրջանը, բայց առանց որևէ երաշխիքի: Եվրահանձնաժողովի ռազմավարությունն առանց ստորջրյա խութերի չէ: Եթե Բրյուսելին ինչ-որ բան դուր չգա, միշտ կարելի է առանձին երկրներ կամ շրջաններ «դիֆերենցել», որտեղ վիրուսը դեռ վտանգավոր է կամ սպառնալիք է ներկայացնում: Շվեյցարիան ու Ավստրիան այսօր դեռ չեն պատրաստվում մեղմել որևէ սահմանափակում Իտալիայի նկատմամբ: Ֆրանսիան պաշտոնապես չի սահմանել սահմանային վերահսկողություն Իտալիայի հետ, բայց դա ենթադրվում է առանց թույլտվության տնից 100 կիլոմետրից ավելի հեռանալու արգելքով: Ֆրանսիան մտադիր չէ այս պահին բացել սահմանները և Իսպանիայի հետ, որ 14 օրյա կարանտին է հայտարարել բոլոր ճանապարահորդների համար: Սանիտարական այդ սահմանափակումը կշարունակվի այնքան, քանի դեռ համաճարակը չի չեզոքացվի ռիսկի խմբի շրջաններում: Կարող են լինել և այլ սահմանափակումներ, շատ ավելի քիչ արդարացված: Ավստրիան, օրինակ, առաջիկա մի քանի ամիսներին ծրագրում է ընդունել միայն գերմանացիներին և մտադիր է մերժել չեխերին, որ համանման սանիտարական իրավիճակում են: Վերջին օրերին համառորեն Եվրահանձնաժողովը բացատրում է, որ այդ որոշումը անթույլատրելի է: «Երբ դուք բացում եք ձեր սահմանը որոշակի երկրի համար, չեք կարող ասել, որ չեք ընդունում այս կամ այն ազգի ներկայացուցչին»՝ հայտարարել է մի պաշտոնյա: Նշանակում է Գերմանիայում ապրող իտալացին միշտ հնարավորություն ունի Ավստրիա գնալ: «Հնարավոր չէ զբոսաշրջիկներին ընտրել այնպես, ինչպես մենյուի ճաշատեսակները»՝ ասել է գերմանացի եվրապատգամավոր Անդրեաս Շվաբը:
Սոլեն Պոլիկ, Le Temps


Հ.Գ. «Եվրամիությունը հաստատակամ է անդամ պետությունների միջև ներքին սահմանները բացելու հարցում»՝ Բրյուսելում հայտարարել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարգրետե Վեստագերը` ընդգծելով, որ դա է 2020-ի զբոսաշրջային սեզոնը գոնե մասամբ փրկելու միակ տարբերակը:
«Այսօր մեր ներկայացւած փաթեթի հիմքում դրված է անվտանգության ապահովման գաղափարը: Մեր հանձնարարականների հիմքում հենց դա է` զբոսաշրջության ոլորտի աստիճանական և խիստ զգուշավոր վերագործարկումը, որ հիմնված կլինի նախևառաջ գիտական խորհուրդների վրա»՝ ասել է նա: Զբոսաշրջությունը Եվրամիության տնտեսության մոտ 10 տոկոսն է կազմում, ուստի այդ ոլորտի աշխուժացումը կարող է մեղմել տնտեսական ճգնաժամը, որ ծագել է կորոնավիրուսի համաճարակի հետևանքով: Եվրահանձնաժողովի պաշտոնյաները ընդգծում են, որ ներեվրոպական տուրիզմի աշխուժացումը հարկավոր է համադրել անվտանգության խիստ միջոցառումների հետ: Եվրահանձնաժողովի կազմած փաստաթուղթը նախատեսում է, որ ուղևորներն ու ավիաընկերությունների աշխատակիցները պարտավոր են լինելու օդանավերում պաշտպանիչ դիմակներ կրել: Երկաթուղային տրանսպորտի վերագործարկման գլխավոր նախապայմանն էլ դառնալու է գնացքներում սոցիալական հեռավորության պահպանումը: «Մարդիկ իհարկե պետք է հնարավորություն ունենան ճանապարհորդել եվրոպական երկրների տարածքում: Դա է պատճառը, որ մենք հստակ հանձնարարականներ ենք հրապարակում, թե ինչպես պետք է վերագործարկվի տրանսպորտը` առանց ուղևորների և այդ ոլորտի աշխատակիցների առողջությունը վտանգելու: Բացի այդ, զբոսաշրջիկները պետք է հստակ իմանան, որ այն հյուրանոցները, լողափերը, տեսարժան վայրերը, որ իրենք են այցելելու, վտանգ չեն ներկայացնում, և այնտեղ գործադրվելու են բոլոր ջանքերը կորոնավիրուսի տարածման հնարավորությունը նվազագույնի հասցնելու համար», - ասել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարգրետե Վեստագերը: Ամառը եվրոպացիները կմնան Եվրոպայում, հազիվ թե Շենգենի գոտին բացի սահմանները աշխարհի զբոսաշրջիկների առաջ: Հայրենաճանաչության ժամանակներ են սկսվում՝ բոլորը կմնան իրենց երկրներում ու կվայելեն իրենց բնությունն ու իրենց սպասարկումը: Գուցե լավ է՝ գումարներն էլ կմնան հայրենիքում: Ճգնաժամի ժամանակ դա կարևոր է: Եթե, իհարկե, այդ հնարավորությունն ունենան՝ և համաճարակային, և ֆինանսական առումով:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 8161

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ