ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Բրիտանացիները գնում են անհայտություն

Բրիտանացիները գնում են անհայտություն
01.02.2020 | 14:01

Ու՞ր կտանի Մեծ Բրիտանիան Բորիս Ջոնսոնի բրեկզիտը, մինչև օրս չգիտի ոչ ոք՝ Tages-Anzeiger-ում գրում է Պետեր Նոնենմախերը: Քայլ դեպի ազատություն, որ բրիտանացիները ցանկանում են անել ուրբաթ գիշերը, Բորիս Ջոնսոնի խոսքով, կտանի «ոսկե ապագա»: Վարչապետի կարծիքով՝ իր երկիրը հեռանալով ԵՄ-ից, ազատվում է ահավոր «լծից»: «Բարգավաճման ու բարենպաստ հնարավորությունների տասնամյակներ» է Միացյալ Թագավորությանը կանխատեսել Բորիս Ջոնսոնը բրեկզիտից հետո: Սակայն մինչև այսօր ոչ ոք չգիտի՝ իրականում ու՞ր կտանի Ջոնսոնի բրեկզիտը Բրիտանիային: Այսօրվա ելքը ԵՄ-ից սիմվոլիկ է: Համաձայնեցված անցումային շրջանի շնորհիվ՝ մինչև տարեվերջ առօրյա կյանքը շարունակվելու է սովորականի պես:

Ի՞նչ կլինի հետո, տարեմուտին Բրիտիանիան չի՞ հայտնվի անդունդի եզրին, հայտնի չէ՝ ինչպես անցած տարիներին: Տագնապը, որ փակուղի կմտնեն ապրանքաշրջանառությունը կամ դրամաշրջանառությունը, որ Բրիտանիան մայրցամաքից կմեկուսացվի, իսկ մնացած աշխարհի հետ երկար սպասված գործարքները չեն փոխհատուցի վիթխարի շուկայի կորուստը, մնալով դռան հետևում, ինչպես մութ ամպ, կախվել է Ջոնսոնի խոստացած «բարգավաճման տասնամյակների վրա»: Խնդիրը բարդացնում է, որ Ջոնսոնը դժվարացրել է առաջիկա բանակցությունները պայմաններով, որոնք խոչընդոտում են Բրյուսելի հետ պայմանավորվածությունների հասնելը: Մի կողմից՝ նա ի շահ կոշտ քաղաքականության իր կողմնակիցների՝ չի ցանկանում ոչինչ լսել անցումային շրջանը երկարացնելու մասին, նույնիսկ եթե նրան արդեն զգուշացրել են, որ կարճ ժամանակում առավելագույնը կարելի է պայմանավորվել գործարքի կառուցվածքի մասին, մյուս կողմից՝ նա պնդում է դադարեցնել բրիտանական ստանդարտների համապատասխանեցումը ԵՄ չափանիշներին, որ իր երկիրը կարողանա ԵՄ-ից անկախ միջազգային առևտրային քաղաքականություն վարել: Դա արդեն հարուցել է Բրյուսելի առաջին նախազգուշացումները:


Արդեն կա վեճի սպառնալիք խոստումների կատարման վերաբերյալ, որ բրիտանացիները տվել են բրեկզիտի համաձայնագրում Իռլանդիայի վերաբերյալ: Մեծ Բրիտանիայում ԵՄ քաղաքացիների և ԵՄ-ում Բրիտանիայի քաղաքացիների վիճակի որոշ դրույթներ նախկինի պես պահանջում են շուտափույթ բացատրություն: Բայց Ջոնսոնի գլխավոր խնդիրը հարցն է՝ կկարողանա՞ նա ամբողջական պահել իր երկիրը, եթե այո՝ ինչպե՞ս: Պատահական չէ, որ այդ շաբաթ Շոտլանդիայի խորհրդարանը որոշել է ԵՄ դրոշը չհանել շենքից բրեկզիտից հետո: Շոտլանդիայի խորհրդարանը, ինչպես Ուելսի ու Հյուսիսային Իռլանդիայի, մերժել էին բրեկզիտի համաձայնագիրը, Լոնդոնը նրանց չէր լսում: Նախևառաջ շոտլանդացիները, որոնց 62%-ը հանրաքվեում դեմ էր քվեարկել բրեկզիտին, ուրբաթ գիշերը չեն մոռանալու իրենց չարացածությունը: Շոտլանդիայում ավելի ու ավելի հաճախ են խոսում անկախության նոր հանրաքվեի մասին: Որոշ առաջխաղացումներ կան և Հյուսիսային Իռլանդիայում: Իր բրեկզիտի հետևանքներով, բոլոր դեպքերում, Բորիս Ջոնսոնը մինչև կոկորդը զբաղված է լինելու:
Պետեր Նոնենմախեր,Tages-Anzeiger. Շվեյցարիա


Հ.Գ. Հունվարի 31-ի լույս փետրվարի 1-ի կեսգիշերերին Մեծ Բրիտանիան երեքուկես տարվա դեգերումներից հետո պաշտոնապես դուրս եկավ ԵՄ-ից: Լոնդոնի կենտրոնում տոնական հրավառություն էր: Բորիս Ջոնսոնը ուղերձով դիմեց ժողովրդին: Արքայական դրամատունը 50 պենսանոց հուշամեդալ հատեց՝ «Խաղաղություն, բարգավաճում, բարեկամություն բոլոր ժողովուրդների հետ» մակագրությամբ, որի հակառակ կողմում ամսաթիվն է՝ 31 հունվարի, 2020:


Այլևս հետդարձ չկա: Happy Brexit day կարգախոսներով լոնդոնցիները տոնում էին իրենց «անկախությունը»: «Մենք ուզեցինք ու արեցինք», «ժողովրդավարությունը թանկագին է», «Շնորհակալություն Աստծուն, մենք վերջապես ազատ ենք», «Դավաճաններին ձերբակալել»՝ այս մակագրությունն ունեին նրանց պաստառները: Բայց ումի՞ց ու ինչի՞ց են նրանք անկախացել: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը իր ւողերձում ասել է, որ եկել է համախմբվելու և նոր հնարավորություններից օգտվելու ժամանակը: Իր բոլոր ուժեղ կողմերով հանդերձ ԵՄ-ն շարժվում է այն ուղղությամբ, որն այլևս հարմար չէ Մեծ Բրիտանիային:
ԵՄ հայտարարությունում նշվում է, որ այժմ Մեծ Բրիտանիան լքում է Եվրամիությունը և դառնում է երրորդ կողմ: «Թեև մենք ցավում ենք, որ Մեծ Բրիտանիան հեռանում է, սակայն լիովին հարգում ենք այս որոշումն ու պատրաստ ենք շարժվել առաջ»:
Պոպուլիզմի էյֆորիան կարող է տևել մինչև 2021-ը, իսկ հետո բրիտանացիները մի առավոտ կարթանան ու կհասկանան, որ Միացյալ Թագավորությունը ճաքեր է տալիս, ու թագավորություն չի կարող կոչվել միայն Անգլիան:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3687

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ