ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

ՍԴ-ն և ԱԱԾ-ն չի հա­ջող­վում կազ­մա­լու­ծել

ՍԴ-ն և ԱԱԾ-ն չի հա­ջող­վում կազ­մա­լու­ծել
31.01.2020 | 11:04
«Քա­ղա­քա­ցիա­կան պայ­մա­նա­գիր» կու­սակ­ցու­թյան վեր­ջին հա­մա­գու­մա­րի ըն­թաց­քում‚ երբ ՀՀ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը հեր­թա­կան աշ­խար­հա­ցունց հայ­տա­րա­րու­թյամբ հան­դես ե­կավ՝ նշե­լով‚ որ Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյու­նը զուրկ է «իզմ»-ե­րից‚ պե­տա­կան հիե­րար­խիա­յում փաս­տա­ցի երկ­րորդ մար­դը՝ ՀՀ ԱԺ նա­խա­գահ Ա­րա­րատ Միր­զո­յանն էլ հան­կարծ հայ­տա­րա­րեց‚ որ Հա­յաս­տանն այ­սօր աշ­խար­հում ա­զա­տու­թյան ու ժո­ղովր­դա­վա­րու­թյան բաս­տիոնն է: Շատ տա­րօ­րի­նակ է՝ մի կող­մից հայ­տա­րա­րում ենք‚ որ մենք հե­ռու ենք «իզմ»-ե­րից‚ մյուս կող­մից պարզ­վում է‚ որ ժո­ղովր­դա­վա­րու­թյան վեր­ջին ամ­րոցն ենք‚ և շա­տե­րը իբրև թե նա­խան­ձով են նա­յում Հա­յաս­տա­նին։ Սա‚ ի­հար­կե‚ ի­րա­րա­մերժ թվաց այն ժա­մա­նակ‚ սա­կայն շատ վեր­լու­ծա­բան­ներ նկա­տե­ցին‚ որ դա մի կող­մից ու­ղերձ էր աշ­խար­հի գլո­բա­լիս­տա­կան ու­ժե­րին‚ մյուս կող­մից էլ ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րը փոխ­հա­տու­ցում էին այն ծախ­սե­րը‚ որ ար­վել էին հե­ղա­փո­խու­թյան հա­մար գլո­բա­լիս­տա­կան ու­ժե­րի կող­մից։ Այ­սինքն՝ հաշ­վի առ­նե­լով այն‚ որ այ­սօր աշ­խար­հում ա­զա­տա­կա­նու­թյու­նը նա­հան­ջել է‚ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան հիմ­նա­կան կենտ­րոն­նե­րը‚ փոքր բա­ցա­ռու­թյուն­նե­րով‚ ա­ռաջ­նորդ­վում են նեո­կոն­սեր­վա­տիզ­մի վրա հիմն­ված նոր գա­ղա­փա­րա­խո­սու­թյուն­նե­րով‚ Եր­կիր մո­լո­րա­կում գո­նե մեկ կետ (տվյալ դեպ­քում՝ Հա­յաս­տա­նը)‚ այ­նուա­մե­նայ­նիվ‚ հայ­տա­րա­րեց‚ որ լի­բե­րա­լիզ­մի միակ կենտ­րոնն է‚ ա­ռանց հայ­տա­րա­րե­լու այդ տեր­մի­նը։ Սա Արևմուտ­քին հա­վա­տար­մու­թյան կարևոր ու­ղերձ էր ՀՀ նոր իշ­խա­նու­թյուն­նե­րի հոգևոր (և ոչ միայն) հայ­րե­րին։ Մյուս կող­մից ակ­նարկ էր‚ որ ե­թե հա­մա­պա­տաս­խան ա­ջակ­ցու­թյուն և ֆի­նան­սա­վո­րում լի­նի‚ ի­րենք պատ­րաստ են շա­րու­նա­կե­լու ի­րենց գոր­ծը‚ մինչև վերջ գնա­լու՝ կանգ չառ­նե­լով ոչն­չի առջև։
Այս ա­ռու­մով զար­մա­նա­լի չէ‚ որ Հա­յաս­տա­նում Նի­կոլ Փա­շի­նյա­նի իշ­խա­նու­թյան գա­լուց հե­տո էա­պես մե­ծա­ցավ գլո­բա­լիս­տա­կան գա­ղա­փա­րա­խո­սու­թյուն կրող­նե­րից‚ ֆի­նան­սա­վո­րող­նե­րից և խոր­քա­յին հա­մաշ­խար­հա­յին կա­ռա­վար­ման հա­մա­կար­գի ճար­տա­րա­պետ­նե­րից մե­կի՝ Ջորջ Սո­րո­սի կող­մից հո­վա­նա­վոր­վող կա­ռույց­նե­րի‚ ան­ձանց ներ­կա­յու­թյու­նը ՀՀ իշ­խա­նա­կան հա­մա­կար­գում։
Սո­րո­սյան հո­վա­նա­վո­րու­թյամբ գոր­ծող կա­ռույց­նե­րը‚ ինչ­պես վեր­ջին ա­սու­լի­սում ար­դա­րա­ցիո­րեն ա­սում էր Նի­կոլ Փա­շի­նյա­նը‚ զար­գա­ցում սկ­սե­ցին ապ­րել ՀՀ երկ­րորդ նա­խա­գահ Ռո­բերտ Քո­չա­րյա­նի կա­ռա­վար­ման տա­րի­նե­րին‚ ո­րին ընտ­րու­թյուն­նե­րից հե­տո ո­րո­շա­կի լե­գի­տի­մու­թյուն էր անհ­րա­ժեշտ ա­պա­հո­վել գլո­բա­լիս­տա­կան ու­ժե­րի‚ Արևմուտ­քի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րում։ Այդ ժա­մա­նակ­նե­րից կա­նաչ լույս էր վառ­վել (ի­հար­կե‚ ո­րո­շա­կի սահ­մա­նա­փա­կում­նե­րով) Ջորջ Սո­րո­սի հո­վա­նու ներ­քո աշ­խա­տող կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի առջև։ Նույն քա­ղա­քա­կա­նու­թյու­նը շա­րու­նա­կում էր ՀՀ եր­րորդ նա­խա­գահ Սերժ Սարգ­սյա­նը‚ ո­րը նույն­պես նույն նպա­տակ­ներն էր հե­տապն­դում։ Ա­վե­լին‚ վեր­ջինս փորձ էր ա­նում ռու­սա­կան գե­րիշ­խա­նու­թյան տա­կից հա­նել Հա­յաս­տա­նը‚ ին­չի հա­մա­տեքս­տում լայն ճա­նա­պարհ բաց­վեց նույն սո­րո­սյան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի հա­մար։ ՈՒ­շագ­րավ է‚ որ սո­րո­սյան աղ­բյուր­նե­րից օգտ­վում էին նաև պե­տա­կան կա­ռույց­նե­րը։ Սա­կայն‚ այ­նուա­մե­նայ­նիվ‚ կար մի սահ­մա­նա­փա­կում՝ գլո­բա­լիստ­ներն իշ­խա­նու­թյան մեջ բարձ­րա­գույն պաշ­տոն­ներ չէին զբա­ղեց­նում։ Որ­քան էլ Սերժ Սարգ­սյանն ու­նե­նար աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ինչ-ինչ նպա­տակ­ներ ու ծրագ­րեր‚ օգտ­վե­լով ֆի­նանս­նե­րից‚ քա­ղա­քա­կան ա­ջակ­ցու­թյու­նից‚ դր­սի ֆի­նան­սա­վո­րում ու­նե­ցող կադ­րե­րին պե­տա­կան պաշ­տոն­նե­րին չէր նշա­նա­կում։ Սրա­նով է հիմ­նա­կա­նում տար­բեր­վում Նի­կոլ Փա­շի­նյա­նի իշ­խա­նու­թյու­նը նա­խորդ­նե­րից։ Սա ի­հար­կե չի մեղ­մաց­նում նա­խորդ­նե­րի մեղ­քը‚ ո­րոնք‚ ըստ էու­թյան‚ Հա­յաս­տան ներ­մու­ծե­ցին հա­մաշ­խար­հա­յին այս հո­սան­քը‚ որն այ­սօր բա­վա­կա­նին լուրջ իշ­խա­նու­թյուն ու­նի մեր երկ­րում։
Այ­սօր Հա­յաս­տա­նում հա­մաշ­խար­հա­յին այդ հո­սանքն է իշ­խում և ի­րա­կա­նում կա­ռա­վա­րում ՀՀ վար­չա­պե­տին‚ որն ան­ձամբ թեև սո­րո­սյան ծա­գում­նա­բա­նու­թյուն չու­նի‚ սա­կայն այս թևն է փաս­տա­ցի թե­լադ­րում ու պար­տադ­րում երկ­րի գա­ղա­փա­րա­խո­սու­թյու­նը։ Ե­թե պետք է լի­նում‚ շան­տա­ժի‚ գու­մա­րի‚ խոստ­ման կամ կոմպ­րո­մա­տի մի­ջո­ցով ստի­պում է‚ որ­պես­զի երկ­րում տե­ղի ու­նե­նան այն գոր­ծըն­թաց­նե­րը‚ ո­րոնք այժմ ըն­թա­նում են։
Վեր­ջին օ­րե­րին գլո­բա­լիս­տա­կան հիմ­նա­կան ուղ­ղու­թյուն­նե­րը խաչ­վե­ցին‚ ինչն ար­տա­ցոլ­վեց Նի­կոլ Փա­շի­նյա­նի հայտ­նի այն ար­տա­հայ­տու­թյան մեջ‚ որ Հա­յաս­տա­նում պարզ­վում է՝ պետք է «հիբ­րի­դա­յին հե­ղաշր­ջում» տե­ղի ու­նե­նար‚ և այդ «հիբ­րի­դա­յին հե­ղաշ­րջ­ման» եր­կու ա­ռանց­քա­յին գոր­ծող ան­ձինք‚ ըստ նրա‚ Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի նա­խա­գահ Հրայր Թով­մա­սյանն ու ԱԱԾ նախ­կին տնօ­րեն Ար­թուր Վա­նե­ցյանն են։ Իշ­խա­նու­թյան մեջ դո­մի­նանտ ու­ժի՝ գլո­բա­լիս­տա­կան թևի մոտ 2 հիմ­նա­կան թի­րախ­ներ կան՝ Ար­ցա­խը‚ և այդ հա­մա­տեքս­տում նաև՝ Ազ­գա­յին անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյու­նը։ Եր­կար ժա­մա­նակ շա­տե­րի մոտ հարց է ա­ռա­ջա­նում՝ ին­չո՞վ է պայ­մա­նա­վոր­ված‚ որ ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րի կող­մից թի­րա­խա­վոր­վեց հենց ՍԴ-ն‚ մի մար­մին‚ որ ե­թե խոս­տո­վա­նենք‚ եր­բեք ա­ռանց­քա­յին նշա­նա­կու­թյուն և դե­րա­կա­տա­րում չի ու­նե­ցել քա­ղա­քա­կան կյան­քում‚ պե­տա­կան կա­ռա­վար­ման հա­մա­կար­գում։ ՍԴ-ն լա­վա­գույն դեպ­քում հի­շում էին ընտ­րու­թյուն­նե­րից հե­տո‚ երբ հեր­թա­կան կեղծ­ված քվեար­կու­թյու­նից հե­տո այդ կա­ռույ­ցը դառ­նում էր մի գոր­ծիք‚ ո­րը պետք էր օր­վա իշ­խա­նու­թյա­նը։ Այ­սօր կաս­կած­ներ են հն­չում‚ որ ՍԴ-ի և նրա նա­խա­գա­հի թի­րա­խա­վո­րու­մը պայ­մա­նա­վոր­ված էր երկ­րորդ նա­խա­գահ Ռո­բերտ Քո­չա­րյա­նի գոր­ծո­նով։ Կար­ծիք կա‚ թե Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նը կա­րող է չե­ղար­կել Ռո­բերտ Քո­չա­րյա­նի դա­տա­վա­րու­թյու­նը‚ և կար­ծես թե նման ա­ռիթ­ներ ե­ղան‚ և ՍԴ-ն ըստ էու­թյան ոչ միան­շա­նակ‚ բայց այ­նուա­մե­նայ­նիվ ըն­դու­նեց մի ո­րո­շում‚ որն ըն­կալ­վեց որ­պես հօ­գուտ 2-րդ նա­խա­գա­հի։ Սա­կայն ի­րա­կա­նում սե­ղա­նին դր­ված է Ար­ցա­խի հար­ցը‚ այ­սինքն՝ հա­մաշ­խար­հա­յին կա­ռույց­նե­րը խն­դիր են դրել Ար­ցա­խյան հար­ցում ու­նե­նալ մի լու­ծում‚ ո­րը ոչ հա­յան­պաստ է‚ և բխում է նավ­թա­յին‚ գա­զա­յին խո­շոր բիզ­նես­մեն­նե­րի և կոր­պո­րա­ցիա­նե­րի շա­հե­րից։ Այս պա­րա­գա­յում քա­նի որ Նի­կոլ Փա­շի­նյա­նի կա­ռա­վա­րու­թյու­նը ո­րո­շա­կի խոս­տում­ներ է տվել ու պար­տա­վո­րու­թյուն­ներ ու­նի նշ­ված կա­ռույց­նե­րին‚ մեծ վտանգ կա‚ որ ՍԴ-ն ի վեր­ջո չի վա­վե­րաց­նի մեծ կլա­նի‚ գլո­բա­լիս­տա­կան մեծ ին­տեր­նա­ցիո­նա­լի շա­հե­րից բխող որևէ ո­րո­շում՝ խա­փա­նե­լով մեծ ծրա­գի­րը։
Երկ­րորդ թի­րա­խը ազ­գա­յին անվ­տան­գու­թյան հա­մա­կար­գի թու­լա­ցումն է։ Այս հա­մա­տեքս­տում պա­տա­հա­կան չէ‚ որ տևա­կան ժա­մա­նակ հար­վա­ծի տակ են հայ­տն­վում մար­դիկ‚ ո­րոնք երկ­րի ան­կա­խու­թյան խոր­հր­դա­նիշ­նե­րը‚ մեր ազ­գի հե­րոս­ներն են հա­մար­վում։ Նման պայ­քա­րը ոչ միայն գա­ղա­փա­րա­կան տի­րույ­թում է‚ այլև մարդ­կանց փոր­ձում են դա­տել‚ աշ­խա­տան­քից են ա­զա­տում‚ նսե­մաց­նում են նրանց կա­տա­րած գոր­ծը։ Ի­րա­կա­նու­թյան մեջ փոր­ձում են ձևա­փո­խել հե­րո­սի կեր­պա­րը։ Այժմ որ­պես հե­րոս ըն­կալ­վում են դա­սա­լիք նա­խա­րար­նե­րը‚ ո­րոնք կա­րող են ՀՀ զին­ված ու­ժե­րի կազ­մա­վոր­ման տո­նի առ­թիվ կա­մուֆ­լյաժ հագ­նել‚ նկար­վել զին­վոր­նե­րի ֆո­նին ու բարձ­րա­գոչ խոս­քեր գրել ֆեյս­բու­քյան ի­րենց է­ջե­րում։
Ըստ էու­թյան‚ բա­նա­կի խն­դի­րը շատ ա­վե­լի դժ­վար է թի­րա­խա­վո­րել։ Բա­նա­կի դեմ ուղ­ղա­կիո­րեն դուրս գալ պար­զա­պես անհ­նար է‚ քա­նի որ ան­մի­ջա­պես կբա­ցա­հայտ­վեն‚ բա­ցի այդ‚ կհան­դի­պեն հան­րու­թյան մեծ դի­մադ­րու­թյան։ Նույ­նիսկ իշ­խա­նու­թյան մեջ ներ­թա­փան­ցած սո­րո­սյան թի­մի ար­տա­հայ­տու­թյուն­նե­րը‚ թե բա­նա­կը պետք է լի­նի թա­փան­ցիկ‚ մեծ հա­կազ­դե­ցու­թյուն են ստա­նում‚ քա­նի որ նման հայ­տա­րա­րու­թյամբ կա­րող է հան­դես գալ միայն ադր­բե­ջա­նա­կան հան­րու­թյու­նը։ Այդ իսկ պատ­ճա­ռով այժմ շատ նպա­տա­կաս­լա­ցո­րեն թի­րա­խա­վոր­ված է ազ­գա­յին անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյու­նը։ Եվ Ար­թուր Վա­նե­ցյա­նի դեմ մեկ­նար­կած ար­շա­վը‚ որ ի­րա­կա­նաց­վում է ամ­բողջ իշ­խա­նա­կան հա­մա­կար­գի կող­մից‚ ի­րա­կա­նում ոչ թե ան­ձամբ Վա­նե­ցյա­նի դեմ է‚ այլ վեր­ջի­նիս գոր­ծոնն օգ­տա­գոր­ծե­լով՝ փոր­ձում են իմ­պո­տենտ դարձ­նել ԱԱԾ-ն‚ ո­րը դեռևս միակ աշ­խա­տող մար­մինն է‚ ո­րը‚ իր կաս­տա­յա­կան փակ հան­գա­ման­քից ել­նե­լով‚ կա­րո­ղա­ցել է պահ­պա­նել պրո­ֆե­սիո­նալ մա­կար­դա­կը և հա­սա­նե­լի չէ քայ­քա­յիչ տար­բեր ու­ժե­րին։ Օգ­տա­գոր­ծե­լով Վա­նե­ցյա­նի՝ «հիբ­րի­դա­յին հե­ղաշր­ջո­ղի» թե­ման՝ ցան­կա­նում են նշել‚ որ ԱԱԾ-ն հա­կա­հե­ղա­փո­խու­թյան որջ է‚ և անհ­րա­ժեշտ է շատ ա­րագ բա­րե­փո­խում­ներ կա­տա­րել‚ կադ­րե­րին լյուստ­րա­ցիա­յի են­թար­կել‚ ա­գեն­տու­րան բա­ցա­հայ­տել և այլն։ Այս նույն ճա­նա­պար­հով գլո­բալ ու­ժե­րը լու­ծում են ցան­կա­ցած կա­ռույ­ցի հար­ցե­րը՝ նախ բա­րո­յազր­կել այն‚ ա­պա այդ ֆո­նի վրա քան­դել։
Այս­պի­սով՝ գլո­բա­լիս­տա­կան ու­ժե­րի կող­մից այս պա­հին թի­րա­խա­վոր­ված է եր­կու կա­ռույց‚ ո­րոնք մինչ այս պա­հը չի հա­ջող­վում կազ­մա­լու­ծել՝ Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նը և ԱԱԾ-ն։ Այս եր­կու հաս­տա­տու­թյուն­նե­րը կա­րող են լր­ջո­րեն խո­չըն­դո­տել Հա­յաս­տա­նում և տա­րա­ծաշր­ջա­նում անհ­րա­ժեշտ ծրագ­րե­րի ի­րա­կա­նաց­մա­նը։ ՈՒ թերևս սրա­նից է բխում այն‚ որ Հա­յաս­տա­նում և նրա սահ­ման­նե­րից դուրս նս­տած հա­մա­պա­տաս­խան ան­ձինք ԱԱԾ-ն ու ՍԴ-ն բե­րում-խա­չում են մի կե­տում՝ նշե­լով‚ որ այս եր­կու հաս­տա­տու­թյուն­նե­րը իբրև թե «հիբ­րի­դա­յին հե­ղաշ­րջ­ման» օ­ջախ­ներն են և ուղ­ղա­կիո­րեն խո­չըն­դո­տում են ժո­ղովր­դա­վա­րու­թյան ամ­րապ­նդ­մանն ու զար­գաց­մա­նը մեր երկ­րում‚ և դրանց հար­ցերն ան­մի­ջա­պես պետք է լու­ծել։
Հա­յաս­տա­նը թևա­կո­խել է շատ վտան­գա­վոր մի շր­ջա­փուլ։ Գլո­բա­լիս­տա­կան ու­ժե­րը փաս­տա­ցի փոր­ձում են լու­ծել Ար­ցա­խի հար­ցը ի­րենց դրա­ծո­նե­րով ու ի­րենց գծած սխե­մա­յով‚ ին­չը‚ բնա­կա­նա­բար ոչ հա­յան­պաստ է‚ միա­ժա­մա­նակ աշ­խա­տում են լիկ­վի­դաց­նե­լով բո­լոր այն կա­ռույց­նե­րը‚ ո­րոնք կա­րող են խո­չըն­դո­տել ի­րենց հաս­նե­լու այդ գերն­պա­տա­կին‚ իսկ որ­պես նման կա­ռույց­ներ դի­տարկ­վում են ՍԴ-ն‚ դա­տա­կան հա­մա­կարգն ամ­բող­ջու­թյամբ և ի­հար­կե՝ անվ­տան­գու­թյան ու պաշտ­պա­նու­թյան հա­մա­կար­գե­րը։
Ա­րամ Վ. ՍԱՐԳ­ՍՅԱՆ
Դիտվել է՝ 7317

Մեկնաբանություններ