«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ընտ­րիր՝ խո՞տ ես, թե՞ մարդ

Ընտ­րիր՝ խո՞տ ես, թե՞ մարդ
17.12.2019 | 00:59
Վերջ, ո­րոշ­ված է՝ 2020-ը սկ­սում եմ նոր կար­գա­վի­ճա­կով: Կու­սակ­ցու­թյուն եմ ստեղ­ծում: Կկոչ­վի «Շա­բաթ»: «Շա­բաթ» կու­սակ­ցու­թյու­նը բաղ­կա­ցած կլի­նի 7 կու­սակ­ցու­թյուն­նե­րից՝ Եր­կու­շաբ­թի օր­վա կու­սակ­ցու­թյուն, Ե­րեք­շաբ­թի, Չո­րեք­շա­բի, Հինգ­շաբ­թի, ՈՒր­բաթ. Շա­բաթ, Կի­րա­կի: Կու­սակ­ցա­կան աշ­խա­տան­քի զբաղ­վա­ծու­թյուն կա­պա­հով­վի 7 օր, յոթ­նա­պա­տիկ կլի­նեն ե­կա­մուտ­նե­րը: Մինչև տա­րե­վերջ կու­սակ­ցու­թյան ուղ­ղու­թյան ընտ­րու­թյան 2 տար­բե­րակ կա, որ, բնա­կա­նա­բար, կձևա­կերպ­վի հույժ վա­յե­լուչ, կփա­թե­թա­վոր­վի ըստ ար­ժան­վույն ու միան­գա­մայն քա­ղա­քա­կան բա­ռա­պա­րա­շա­րով:
Տար­բե­րակ 1. Իշ­խա­նա­մետ, և ու­րեմն՝ կեց­ցե հե­ղա­փո­խու­թյու­նը:
Տար­բե­րակ 2. Իշ­խա­նա­մերժ, և ու­րեմն՝ կոր­չի հե­ղա­փո­խու­թյու­նը:
Սոց­հար­ցում­նե­րը ցույց են տա­լիս, որ եր­կու ուղ­ղու­թյուն­ներն ու­նեն հա­վա­սար պա­հան­ջարկ, և ու­րեմն՝ ընտ­րա­խա­վը ա­պա­հով­ված է:
Ա­ռա­ջին տար­բե­րա­կի ա­ռա­վե­լու­թյուն­նե­րը.
1. Դրա­մաշ­նորհ­ներ ես ստա­նում հնա­րա­վոր ու անհ­նար հիմ­նադ­րամ­նե­րից:
2. Ա­մեն օր հան­դի­պում ես Վլա­դի­միր Կա­րա­պե­տյա­նին ու ստա­նում նրա հրա­հանգ­նե­րը:
3. Չես իջ­նում Հ1-ի ե­թե­րից, ինք­նա­թիռ­նե­րից՝ շր­ջում ես աշ­խար­հում իբրև հպարտ ՀՀ քա­ղա­քա­ցի, որ աշ­խար­հին է ներ­կա­յաց­նում աշ­խար­հում ան­նա­խա­դեպ, միակ, թավ­շյա, բաց ձեռ­քե­րով հե­ղա­փո­խու­թյու­նը:
4. Խե­լա­միտ քա­ղա­քա­կա­նու­թյան դեպ­քում հեր­թա­կան ընտ­րու­թյուն­նե­րում դա­շինք ես կազ­մում ՔՊ-ի հետ ու մտ­նում ես ԱԺ, կա­ռա­վա­րու­թյուն, իշ­խա­նու­թյան բո­լոր ծա­կու­ծու­կե­րը:
5. Բա­ցար­ձակ ռե­լաք­սի մեջ՝ չես մտա­ծում ոչն­չի մա­սին, ու­նես խո­րին ու սակ­րալ հա­մոզ­մունք, որ աշ­խար­հը ստեղծ­ված է քեզ սպա­սար­կե­լու հա­մար, դու ես միա­կը, ո՞վ, ե­թե ոչ դու: Չու­նես պա­տաս­խա­նատ­վու­թյուն քո հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի հա­մար, ո­րոնց պատ­վի­րա­տուն ու պա­տաս­խա­նա­տուն Վլա­դի­միր Կա­րա­պե­տյանն է:
6. Քո շուրջ­բո­լորն են պտտ­վում նրանք, որ ակն­կա­լում են քո մեկ բարևը, ո­րով­հետև գոր­ծի բե­րու­մով դու էլ հնա­րա­վոր է՝ բարևած լի­նես ՆՐԱՆ, իսկ ՆՐԱ բարևը քա­ղա­քա­կան փո­խար­կե­լի ար­ժեք է:
7. Կյանքն անց­նում է բազ­մա­զան, հե­տաքր­քիր, սկան­դալ­նե­րի ու տուրևա­ռի մեջ:
Ա­ռա­ջին տար­բե­րա­կի թե­րու­թյուն­նե­րը.
1. Դրա­մաշ­նոր­հե­րը, որ ստա­նում ես, կա­րող են քթիցդ բե­րել, երբ տր­վի «պառ­կց­նել» հրա­հան­գը:
2. Ա­մեն օր հան­դի­պում ես Վլա­դի­միր Կա­րա­պե­տյա­նին ու լսում նրա հրա­հանգ­նե­րը:
3. Հ1-ից բա­ցի՝ մյուս հե­ռուս­տաա­լիք­նե­րը քեզ քլն­գում են եր­կու­շաբ­թիից կի­րա­կի, կարևոր չէ՝ ինչ ես ա­րել ու ինչ չես ա­րել:
4. Խե­լա­միտ քա­ղա­քա­կա­նու­թյան դեպ­քում հեր­թա­կան ընտ­րու­թյուն­նե­րին չես հաս­նում, ՔՊ-ն քեզ օգ­տա­գոր­ծում է ի­րեն ան­վա­յել բո­լոր գոր­ծե­րում ու ան­պետք թաշ­կի­նա­կի պես նե­տում ԱԱԾ, ՀՔԾ, ոս­տի­կա­նու­թյուն:
5. Չէ, ի­հար­կե՝ ո՞վ, ե­թե ոչ դու: Բայց դու չու­նես ինք­նու­րույն խոս­քի ու քայ­լի տա­րածք՝ պատ­վի­րա­տուն Վլա­դի­միր Կա­րա­պե­տյանն է:
6. Բարևն, ի­հար­կե, քա­ղա­քա­կան փո­խար­կե­լի ար­ժեք է, բայց հե­տո կա­րող է քեզ բարև տվող չլի­նի:
7. Կյանքն անց­նում է:
Երկ­րորդ տար­բե­րա­կի ա­ռա­վե­լու­թյուն­նե­րը.
1. Ա­զատ ես, ում ինչ ու­զես կա­րող ես ա­սել, բո­լոր հնա­րա­վո­րու­թյուն­ներն ու­նես՝ ի ցույց դնե­լու քո բա­ռա­պա­շա­րը, ին­տե­լեկ­տը, կա­պե­րը, կա­րող ես ա­մեն ինչ ե­րե­սով տալ ու Հ1-ից բա­ցի քոնն են բո­լոր հե­ռուս­տաա­լիք­նե­րը, թեր­թե­րը, քն­նա­դա­տիր սր­տիդ ու­զա­ծի չափ, ոչ պա­տաս­խա­նատ­վու­թյուն, ոչ հետևանք, ե­թե, ի­հար­կե, հի­մա­րու­թյուն չես ու­նե­ցել հար­ցազ­րույց­ներ տալ հե­ռա­խո­սով:
2. Ֆի­նանս­նե­րի կա­րիք չես ու­նե­նա, լիու­լի կվ­ճա­րեն, փո­ղը խն­դիր չէ՝ ոչ կու­սակ­ցա­կան, ոչ անձ­նա­կան կյան­քում:
3. Գա­ղա­փա­րա­կան նո­րու­թյուն քեզ­նից ոչ ոք չի ակն­կա­լում՝ միշտ կան մար­դիկ, որ ա­մեն ին­չից դժ­գոհ են: Նրանք քոնն են ու կգան քո հետևից, ե­թե պո­պու­լիստ ես ու դե­մա­գոգ:
4. Խե­լա­միտ քա­ղա­քա­կա­նու­թյան դեպ­քում հեր­թա­կան ընտ­րու­թյուն­նե­րում դա­շինք ես կազ­մում օր­վա ան­ցո­ղիկ քա­ղա­քա­կան ու­ժի հետ ու մտ­նում ես ԱԺ՝ 5 տա­րի ինչ ու­զում ես՝ ա­սում ես, ինչ ու­զում ես՝ ա­նում ես, կարևո­րը՝ իշ­խա­նու­թյան դեմ:
5. Բա­ցար­ձակ ռե­լաքս, ի­հար­կե, կա, բայց մտա­ծել ստիպ­ված ես, ո­րով­հետև չգի­տես՝ հա­ջորդ օ­րը որ­տեղ կարթ­նա­նաս՝ տա՞նդ, թե՞ պե­տու­թյան վե­րահս­կո­ղու­թյան տակ:
6. Քո շուրջ­բո­լորն են պտտ­վում նրանք, որ պա­րապ են ու քեզ­նից են ակն­կա­լում շա­հա­վետ գործ, բա­րե­կե­ցիկ կյանք, ու ընդ­հան­րա­պես՝ ինչ տաս՝ տաս:
7. Կյանքն ան­կան­խա­տե­սե­լի է, հե­տաքր­քիր, սկան­դալ­նե­րի ու տուրևա­ռի մեջ:
Երկ­րորդ տար­բե­րա­կի թե­րու­թյուն­նե­րը.
1. Ի­րա­կա­նում դու գի­տես, որ ինչ ան­ցել է, ան­ցել է, ու ա­պա­գա­յում քեզ ո­չինչ չի ջեր­մաց­նում ու չի լու­սա­վո­րում:
2. Միշտ կա վտան­գը, որ կգտն­վի մի հա­մառ հի­մար ու հրա­պա­րա­կավ կհարց­նի՝ որ այ­սօր այդ­քան խե­լոք եք, այդ­քան հայ­րե­նա­սեր, այդ­քան ճշ­մար­տա­խոս, ե­րեկ ին­չու՞ ա­մեն ինչ հա­կա­ռակն էիք ա­նում: ՈՒ դու պի­տի սկ­սես սո­փես­տու­թյուն ա­նել:
3. Մարդ­կանց հի­շո­ղու­թյու­նը սքան­չե­լի է՝ նրանք հի­շում են միայն լա­վը, երբ դու իշ­խա­նու­թյուն ես, նրանք հի­շում են միայն վա­տը, երբ դու այլևս իշ­խա­նու­թյուն չես: Միշտ կա ան­ցյա­լի պար­տա­մուր­հա­կը փա­կե­լու վտան­գը, երբ ար­դեն սնանկ ես:
4. Խե­լա­միտ քա­ղա­քա­կա­նու­թյան դեպ­քում դու ոչ մի ընտ­րու­թյու­նում չես հաղ­թի՝ ոչ մե­նակ, ոչ դա­շին­քով, քո ընտ­րո­ղը քեզ չի լսում, նրան չեն հե­տաք­րք­րում քո ծրա­գի­րը, քո նպա­տակ­նե­րը: Նրան հե­տաք­րք­րում է միայն այն ու­ժը, որ պի­տի դառ­նա իշ­խա­նու­թյուն ու 5 տա­րի պա­հի ի­րեն: Ե­թե դու ընդ­դի­մու­թյուն ես, այլևս ընտ­րո­ղը քեզ եր­բեք իշ­խա­նու­թյան չի բե­րի, քո դեմ պայ­քա­րե­լու են ոչ միայն իշ­խա­նու­թյու­նը, ի­րենց ընդ­դի­մա­դիր հա­մա­րող մյուս կու­սակ­ցու­թյուն­նե­րը, այլև քո իսկ ժո­ղո­վուր­դը՝ իր ծույլ ան­տար­բե­րու­թյամբ ու մտա­ծե­լու, ընտ­րե­լու, իր ընտ­րու­թյան հա­մար պա­տաս­խա­նատ­վու­թյուն ստանձ­նե­լու 0 պատ­րաս­տա­կա­մու­թյամբ:
5. Է­լի՝ ո՞վ, ե­թե ոչ դու: Բայց դու գործ­նա­կա­նում չու­նես հե­ռան­կար, ա­մեն ինչ սկս­վում ու ա­վարտ­վում է ըն­թաց­քով, իսկ դու հոգ­նում ես, դու էլ ռե­տի­նից չես, ֆի­զի­կա­կա­նը մի կողմ, կա քա­ղա­քա­կան բա­րո­յա­կան մաշ­վա­ծու­թյուն, ո­րի դեմ ոչ ոք հա­մա­դար­ման չի գտել: Դու էլ չու­նես:
6. Վս­տա­հա­բար քեզ վար­կա­բե­կե­լու են, դա­վա­ճա­նե­լու են, հե­րյու­րե­լու են: Հատ­կա­պես նրանք, ում օգ­նել ես, դու կոչ­վե­լու ես քա­ղա­քա­կան կակ­ղա­մորթ կամ քա­մե­լեոն, որ չու­նի ո­չինչ, բա­ցի ա­գա­հու­թյու­նից ու հա­մայն մարդ­կու­թյա­նը կո­ղոպ­տե­լու ցան­կու­թյու­նից:
7. Իսկ կյան­քը, միևնույն է, անց­նում է, ու ինչ էլ ա­նես կամ չա­նես, բու­մե­րան­գը վե­րա­դառ­նում է՝ թի­րախ ու­նե­նա­լով ճա­կատդ:
Կա, ի­հար­կե, կա եր­րորդ տար­բե­րա­կը՝ կու­սակ­ցու­թյուն էլ չես ստեղ­ծում, կու­սակ­ցու­թյան ան­դամ էլ չես դառ­նում: Բայց այդ դեպ­քում ստիպ­ված ես մե­նակ գտ­նել պա­տաս­խան­նե­րը հար­ցե­րի, որ, միևնույն է, կան: Նույ­նիսկ ե­թե գտ­նես էլ, քո պա­տաս­խան­ներն են, այ­սինքն՝ չու­նեն ու չեն ու­նե­նա­լու հա­սա­րա­կա­կան ի­մաստ ու արժևո­րում, մեղմ ա­սած՝ ոչ ոք ու­շադ­րու­թյուն չի դարձ­նե­լու, կան, թե չկան՝ գնա­լու են կոր­չեն գրո­ղի ծո­ցը: ՈՒ­րեմն՝ ի՞նչ ա­նել: Ո­չինչ: բա­ցար­ձակ ռե­լաքս: Դու ո՞վ ես, որ ո­րո­շում ըն­դու­նես, դու ո՞վ ես, որ մտա­ծես, դու ո՞վ ես, որ հարց տաս: Դու խոտ ես՝ ա­ճիր քեզ հա­մար ու տրոր­վի-գնա ինչ-որ մե­կի կրն­կի տակ, կամ՝ գե­րան­դին կհն­ձի: Վերջ: Կան քեզ­նից խե­լոք­նե­րը, քեզ­նից հա­ջո­ղակ­նե­րը, քեզ­նից փոր­ձա­ռու­նե­րը, թող նրանք էլ ապ­րեն քո կյան­քը: Ռե­լաքս: Ան­ջատ­վիր ու ապ­րիր խո­տի քո կյան­քը: Ռե­լաքս՝ քա­ղա­քա­կան, մարդ­կա­յին, ազ­գա­յին, բայց դա 2020-ին, իսկ հի­մա դեռ ժա­մա­նակ կա հար­ցեր տա­լու.
1. Ե՞րբ է Նի­կոլ Փա­շի­նյա­նը ո­րո­շար­կե­լու՝ ին­քը Հի­սու՞սն է, թե՞ Հռո­մի պա­պը:
2. Այդ ի՞նչ ծրա­գիր է Նի­կոլ Փա­շի­նյանն ա­ռա­ջադ­րել, որ նա­խա­րա­րու­թյուն­նե­րում դի­մադ­րու­թյան է հան­դի­պել: Բա­ցի կո­ռոպ­ցիա­յի դեմ պայ­քա­րե­լուց, կո­պեկ առ կո­պե­կից ու աս­ֆալ­տին «պառ­կըց­նե­լուց»:
3. Կա՞ աշ­խար­հում մի կա­ռա­վա­րու­թյուն, որ կա­րող է այդ ծրագ­րին չդի­մադ­րել:
4. Ի՞նչն է հո­գե­պես ա­վե­լի ազ­նիվ՝ Ա­մա­նո­րը տա­նը՝ ըն­տա­նի­քի հետ անց­կաց­նել, թե՞ Հան­րա­պե­տու­թյան հրա­պա­րա­կում տժ­ժալ ու «հոթ դոգ» ու­տել՝ հա­մեմ­ված կա­ռա­վա­րու­թյան՝ ան­ձամբ քո ան­ձի հան­դեպ մտա­հո­գու­թյամբ ու քեզ վրա վատն­ված մի­լիոն դո­լա­րով և օ­տա­րա­լե­զու զբո­սաշր­ջիկ­նե­րով՝ Գո­րան Բրե­գո­վի­չին հեռ­վից տես­նե­լու հա­ճույ­քի մեջ ծփծ­փա­լով:
5. Ա­մա­նո­րով կյան­քը սկս­վու՞մ, թե՞ ա­վարտ­վում է: Քեզ ու քո երկ­րին, բա­ցի ՀԴՄ-ից, ար­տադ­րու­թյուն, աշ­խա­տա­տեղ, աշ­խա­տա­վարձ, կեն­սա­թո­շակ, տուն, ու­սում, բուժս­պա­սար­կում պետք չէ՞: Քո կա­ռա­վա­րու­թյու­նը այն­քան փող ու­նի, որ չգի­տի՝ որ­տեղ ծախ­սել, բայց վար­կեր է վերց­նում, որ փա­կե­լու են քո զա­վակ­նե­րը: Ին­չու՞: Ին­չու՞ ոչ մի­ կարևոր ո­րո­շում քո «դու­խով» վար­չա­պետն ու կա­ռա­վա­րու­թյու­նը չեն ըն­դու­նում, որ բխեն քո կեն­սա­պայ­ման­նե­րը բա­րե­լա­վե­լու պա­հան­ջից: Ին­չու՞ տն­տե­սա­կան ակ­տի­վու­թյան ու տն­տե­սա­կան ա­ճը չեն հաս­նում քո կեն­սա­մա­կար­դա­կի փո­փո­խու­թյա­նը, բայց ծա­ռա­յում են իշ­խա­նու­թյան ինք­նա­հաս­տատ­մա­նը:
6. Բա Ար­ցա­խի հարցն ի՞նչ ե­ղավ: Լավ­րո­վի պլա՞­նը, Բաք­վի սուբս­տան­տի­վը, թե՞ «Ար­ցա­խը Հա­յաս­տան է, ու՝ վերջ»: Դրա տա­կից ո՞վ է դուրս գա­լու: Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի հեր­թով վար­կա­բեկ­վող հե­րոս­նե՞­րը, հա­մալր­վող Ե­ռաբ­լու­՞րը, թե՞ դու, հենց դու, որ գի­տես՝ հո­ղը ա­նանց ար­ժեք է: Ան­հող Հայ­րե­նիք չի լի­նում, ինչ­պես Հայ­րե­նիք չի լի­նում ա­ռանց ՄԱՐ­ԴՈՒ:
7. Ան­դր­կով­կա­սի ա­մե­նաա­նա­ռիկ բեր­դը ո՞վ հանձ­նեց, ին­չու՞ ներ­սից բաց­վե­ցին Կար­սի դռ­նե­րը, ին­չու՞ հի­մա Կար­սում չեն հա­յե­րը: Ցե­ղաս­պա­նո­թյան մեջ ի՞նչ դեր են ու­նե­ցել քո ա­վան­դա­կան կու­սակ­ցու­թյուն­նե­րը: Ճի՞շտ էին, որ ե­րիտ­թուր­քե­րի հե­ղա­փո­խու­թյու­նից հե­տո զի­նա­թա­փում էին ֆի­դա­յի­նե­րին, Մի­լի մեջ­լի­սի պատ­գա­մա­վոր էին դառ­նում, որ մի քա­նի կո­մի­տե ու­նեին ու ա­մեն մի կո­մի­տեն մի ո­րո­շում էր կա­յաց­նում՝ մյու­սին՝ հա­կա­ռակ: Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան մեջ ի՞նչ դեր են ու­նե­ցել ռուս­նե­րը, որ 1917-ին հե­ղա­փո­խու­թյուն ա­րե­ցին ու դա­տար­կե­ցին խրա­մատ­նե­րը՝ թուրք հե­ղա­փո­խա­կան աս­կյա­րի սրին հանձ­նե­լով ա­զա­տագր­ված Վա­նը, հե­տո էլ թուրք հե­ղա­փո­խա­կան աս­կյա­րա­պե­տին հանձ­նե­ցին Կար­սը, Ար­դա­հա­նը, Սա­րի­ղա­մի­շը… Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան մեջ ի՞նչ դեր են ու­նե­ցել Գեր­մա­նիան, Ֆրան­սիան, ԱՄՆ-ը: ՈՒ՝ ի՞նչ դեր ու­նեն հի­մա, որ ճա­նա­չում կամ չեն ճա­նա­չում ցե­ղաս­պա­նու­թյու­նը: Քո երկ­րի իշ­խա­նու­թյու­նը այն­քան ինք­նիշ­խա­նու­թյուն ու­նի՞, որ 2021-ին բարձ­րաց­նի հայ-թուր­քա­կան սահ­մա­նի հար­ցը՝ Մոսկ­վա­յում կնք­ված պայ­մա­նագ­րե­րը կորց­նում են վա­վե­րա­կա­նու­թյան ժամ­կե­տը՝ 100 տա­րի: Ի՞նչ է ա­նե­լու Մոսկ­վան՝ նո­րի՞ց ծա­խե­լու է Հա­յաս­տա­նը, որ Թուր­քիա­յի հետ բա­րե­կա­մու­թյուն ա­նի, թե՞ իբրև ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կեր ու 1921-ի սխալ­նե­րի պա­տաս­խա­նա­տու՝ պա­հան­ջե­լու է սահ­մա­նի վե­րա­նա­յում՝ մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քի նոր­մե­րին հա­մա­պա­տաս­խան: Ժա­մա­նա­կը չէ՞, որ այս խն­դի­րը դառ­նա հա­մա­հայ­կա­կան, որ սփյուռ­քում էլ հաս­կա­նան ու գնա­հա­տեն՝ ի՞նչ է նշա­նա­կում 2021-ի մար­տի 5-ը հա­մայն հա­յու­թյան հա­մար: Եվ ոչ թե ող­բան, այլ գոր­ծեն:
Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ
Հ.Գ. Շա­բաթ­վա բո­լոր օ­րե­րին դու մնում ես դու, և ու­րեմն՝ ոչ մի տեղ չես փախ­չի քո հայ­րե­նի­քից, քեզ­նից, քո ժա­մա­նա­կից: Ապ­րիր, ե­թե կա­րող ես, հար­ցե­րին պա­տաս­խա­նե­լով ու մի ժա­ռան­գիր սե­րունդ­նե­րիդ՝ ինչ ստա­ցել ես պա­պե­րիցդ իբրև հայ­կա­կան հարց: Իսկ ընդ­հան­րա­պես՝ ա­մեն մարդ աշ­խար­հը գի­տի իր սր­տի չա­փով, մի ման­րեք ձեր անձ­նա­կան ու ազ­գա­յին կեն­սա­կան է­ներ­գիան ա­ռօ­րեա­կա­նի վրա, չա­փա­նիշ ու­նե­ցեք ու սկզ­բունք, ու՝ տա­բու: Կյան­քը վե­րա­դարձ­նում է՝ ինչ ստա­ցել է քեզ­նից, լույ­սը բազ­մա­պատ­կում է լույս, խա­վա­րը՝ խա­վար: Ա­ռանց ՀԴՄ-ի:
Դիտվել է՝ 3636

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ