ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Յենս Ստոլտենբերգ. ԱՄՆ-ը ուժեղացնում է իր ներկայությունը Եվրոպայում

Յենս Ստոլտենբերգ. ԱՄՆ-ը ուժեղացնում է իր ներկայությունը Եվրոպայում
23.02.2019 | 16:18

Le Monde-ին հարցազրույցում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը փորձել է հանգստացնել Վաշինգտոնի դաշնակիցներին, որ դժվար դրության մեջ են Դոնալդ Թրամփի պատճառով:

«Ինչ-որ պահից ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջև տարակարծություններ սկսվեցին կարևոր հարցերով` առևտուր, կլիմա, Իրանի միջուկային համաձայնագիր և այլն,-ասել է Ստոլտենբերգը:- Չնայած դրան` մենք կարողացանք միավորվել` ապահովելու մեր փոխադարձ պաշտպանությունը: Մենք համոզված ենք, որ պետք է համատեղ գործենք: Մենք տեսնում ենք հաստատուն միտում, ավելի ուժեղ, քան վերջին տարիներին, հօգուտ ՆԱՏՕ-ի: ԱՄՆ-ը փաստացի վերջերս ուժեղացրեց իր ներկայությունը Եվրոպայում»: «Մյունխենի անվտանգության համաժողովում և այլ վայրերում ԱՄՆ-ի մեսիջը հաստատում է նրանց հակվածությունը դեպի ՆԱՏՕ, ինչպես և դաշնակիցներին ուղղված կոչը` ավելի շատ միջոցներ ներդնել պաշտպանության մեջ: ԱՄՆ-ը ցանկանում է այդ բեռի առավել արդարացի բաշխում և բոլոր դաշնակիցները համաձայն են այդ կոչի հետ»` հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: «Եվրոպայի պաշտպանությունը կախված է ՆԱՏՕ-ից, ԵՄ-ում ապրող մարդկանց 90% ապրում է ՆԱՏՕ-ի անդամ երկրներում: Որքան շատ ջանք գործադրեն եվրոպացիները, այնքան լավ ՆԱՏՕ-ի համար: Դա կնպաստի նոր հնարավորությունների զարգացմանը, ներդրումների մեծացմանը և եվրոպական պաշտպանական արդյունաբերության հատվածավորման թանկարժեք խնդրի լուծմանը»` նշել է Ստոլտենբերգը:


Նա վստահ է, որ «ծախսերի մեծացման անհրաժեշտության կոչը բխում է ՆԱՏՕ-ից, բոլոր անդամներից, ոչ միայն ԱՄՆ-ից, որպեսզի նրանց հաճույք պատճառի: Պատճառն այն է, որ մենք ապրում ենք ավելի վտանգավոր աշխարհում, որտեղ լարումը մշտապես աճում է»: Ստոլտենբերգի խոսքով` Փոքր ու միջին հեռահարության հրթիռների արգելման պայմանագիրը հնարավոր է փրկել, եթե «ինչպես մենք վաղուց ենք կոչ անում, Ռուսաստանը վերադառնա պայմանագրի կատարման պայմաններին 6 ամիսների ընթացքում, որ բաժանում են ԱՄՆ-ի դուրս գալու հայտարարությունը դուրս գալու պահից: Եվրոպայում այլևս չկան ամերիկյան նոր հրթիռներ, բայց շատանում են ռուսական հրթիռները: Մոսկվան գիտի` ինչ պիտի անի, որ պայմանագիրը փրկի` պահպանի պայմանագիրը: ՆԱՏՕ-ն չի ցանկանում սպառազինությունների նոր մրցավազք և շատ է ձգտում սպառազինությունների նկատմամբ վերահսկման: Բայց ժամկետը սեղմ է և մենք պատրաստվում ենք առանց պայմանագրի աշխարհին: Եվ` առանց ցամաքային տեղակայման նոր հրթիռների»:
Ժան-Պիեռ Ստրոբանտս, Le Monde


Հ.Գ. Եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ առաջինը նոր հրթիռներ չի տեղակայի, և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն է հայտարարում, որ ցամաքային տեղակայման նոր հրթիռներ չեն լինելու, ինչու՞ կողմերի համաձայնություն չի կայանում և նոր պայմանագիր չի ստորագրվում: Փաստացի` չկա վստահություն միմյանց հայտարարությունների հավաստիության մասին: Արդեն չկա կամ` դեռ չկա:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1819

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ