ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Կառավարությունը ծրագիր ունի, իսկ` հասարակությու՞նը

Կառավարությունը ծրագիր ունի, իսկ` հասարակությու՞նը
15.02.2019 | 13:31

Երեկ Աժ-ն ընդունեց կառավարության ծրագիրը` ՔՊ-ն կողմ էր, ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն` հիմնականում դեմ: Արտառոց` ոչինչ` իսկզբանե պարզ էր, որ կառավարության ծրագիրը ընդունվելու է:

Ընդունվելու է, եթե նույնիսկ մեկ նախադասությունից կազմված լինի: Չգիտեմ` ով ոնց գնահատեց երեկվա ԱԺ նիստը, բայց ծանր նստվածք մնաց: Բացարձակապես տհաճ էր տեսնել ու լսել, որ երկրի զարգացման կարևորագույն խնդիրները մղվեցին 64-րդ պլան ու առաջ եկան, մեղմ ասած, հարաբերությունների պարզաբանումները: Թեկուզ` քաղաքական ու մերձքաղաքական ենթատեքստով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է` նոր որակի խորհրդարան ունենք:

Այո, հարկավ, բայց պե՞տք էր նոր որակի խորհրդարանին հին որակներ հաղորդել: Պե՞տք էր, որ ՔՊ-ականները, տանուլ տալով կառավարության ծրագրի բովանդակային մասով, անցնեին խորհրդարանի «սգո սերվիզին» ու անպատշաճ որակումներ տային իրենց քննադատողներին: Դա բացահայտորեն թուլության նշան էր: Շատ ավելի արժեքավոր էր Աժ նախագահ Արարատ Միրզոյանի սիրո թեման` հավելած ջրամբարներն ու Էդմոն Մարուքյանին և… խոստովանությունը, որ 2018-ի գարնանը բացարձակ արկածախնդրության էին դիմել` չհաշվարկելով հետագա քայլերը: Նրան, կարծես, չլսեցին կամ չհասկացան: Ակնհայտորեն լարումը մեծանում էր խորհրդարանում, պարզ էր, որ վարչապետի պատասխան խոսքը պայթյունավտանգ է լինելու: Եղավ: Նիկոլ Փաշինյանը փաստացի բովանդակային քննադատությանը չպատասխանեց: Նա ի ցույց դրեց քննադատություն լսելու օրգանական անկարողությունը: Պատասխանեց «հեղափոխական հեղափոխության» ոճով` ինչպես կասեր` կլասիկների կնքահայր ու իրոք կլասիկ Գագիկ Ծառուկյանը, որ այսօր Պուտինի հյուրն էր Սոչիում: Եվ ստացվեց.

1. ՔՊ-ում, ինչպես և կանխատեսվում էր ընտրություններից առաջ, հավաքվել է իսկապես հեղափոխական «զանգված», որտեղ շատ քչերն են ունակ համարժեք քաղաքական գնահատականների և քչերն են կարողանում համարժեք գնահատել իրավիճակն ու պահպանել իշխանությանը վայել անաչառությունը:


2. ԲՀԿ-ն մնում է իր ավանդույթներին հավատարիմ` դեմ ենք, բայց կողմ ենք: Փաստացի` երեկ խորհրդարանական ընդդիմության դափնիները ԲՀԿ-ն դրեց ԼՀԿ-ի գլխին:


3. ԼՀԿ-ն իր կլասիկ նախագահով ապացուցեց լիակատար …անսկզբունքայնություն:
Ամբողջ ընտրարշավում ԼՀԿ-ն ու անձամբ Էդմոն Մարուքյանը կես բառով չեն քննադատել ՔՊ-ին ու Նիկոլ Փաշինյանին, թեպետ մայիսից-դեկտեմբեր արդեն բացահայտ էին այն բոլոր թերություններն ու սխալները, որ երեկ ներկայացնում էին ԼՀԿ-ն ու Էդմոն Մարուքյանը: Ի՞նչ փոխվեց 2018-ի դեկտեմբերի 9-ից 2019-ի փետրվարի 14, որ ԼՀԿ-ն սկսեց տեսնել` ինչ մինչ այդ չէր տեսնում: Շատ ավելի ճիշտ է այս հարցին պատասխանելը, քան իրար վրա քաղաքական փամփուշտներով դիմահար կրակ բացելը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Հասարակության ինչ-որ մասին գուցե շատ հետաքրքիր է` ինչպես են իրար հետ հրապարկավ կռվում «Ելքի» երեկվա գործընկերները, գուցե: Գուցե նաև ՔՊ-ին շատ ձեռնտու էր երեկվա ներկայացումը, որ հետին պլան մղեց լուրջ, չափազանց լուրջ խնդիրները: Փաստացի երեկ մի քանի ժամում.
1. խորհրդարանն ապացուցեց իր ապաքաղաքական լինելը
2. վարչապետն ապացուցեց իր դեմագոգ լինելը
3. համատեղ ապացուցեցին, որ 2018-ի խորհրդարանական ընտրությունների ամենագլխավոր խնդիրը ընտրողն էր, որ պատրաստ չէր ընտրության:
Ցավոք:

Դիտվել է՝ 4606

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ