ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Էմանուել Մակրոնը միլիարդների զիջումներ արեց «դեղին ժիլետներին»

Էմանուել Մակրոնը միլիարդների զիջումներ արեց «դեղին ժիլետներին»
12.12.2018 | 12:43

Էմանուել Մակրոնը դեկտեմբերի 10-ին հայտարարեց քաղաքական ու հասարակական ճգնաժամը հաղթահարելու միջոցները, Տեսաուղերձում: որ հեռարձակում էին գլխավոր հեռուստաալիքներտ, նա հայտարարեց նվազագույն աշխատավարձը 100 եվրոյով բարձրացնելու և 2019-ից արտաժամյա աշխատանքի սոցվճարը հանելու մասին: Ֆրանսիայի նախագահը խնդրեց գործատուներին տարեմուտի պարգևավճարներ տալ աշխատակիցներին, որոնք չեն հարկվելու: «Վերջին շաբաթների իրադարձությունները խորապես հուզել են Ֆրանսիային,-ասաց Մակրոնը ելույթի սկզբում:- Նրանք միախառնել են և ժողովրդի լեգիտիմ պահանջները, և բռնությունների անընդունելի գործողությունները»: Մակրոնը շեշտեց, որ Փարիզում ու մյուս քաղաքներում անկարգությունների ու ավերածությունների բոլոր մեղավորները պատժվելու են: Ավերածությունների բոլոր մասնակիցներին Մակրոնն անվանեց «օպորտունիստներ», որ օգտվե են ժողովրդի «լեգիտիմ» զայրույթից իրենց նպատակներին հասնելու համար: Մակրոնն օպորտունիստ անվանեց նաև «անպատասխանատու քաղաքական գործիչներին», որ երկիրը տանում են դեպի քաոս ու անարխիա: Նա չճշտեց անունները: Մակրոնը բոլորին հանգստության կոչ արեց և խոստացավ, որ իշխանությունները հասարակական կարգը պահպանելու անհրաժեշտ քայլերը կանեն: Հեռուստաուղերձում Էմանուել Մակրոնը հայտարարեց 4 առանցքային նախաձեռնությունների մասին, որ կոչված են բարձրացնել ֆրանսիացիների գնողունակությունը: Դա դեղին ժիլետնեի հիմնական պահանջներից էր:


1. «Եկող տարվանից նվազագույն աշխատավարձը 100 եվրոյով կբարձրացվի: Դա ձեռնարկությունների վրա ոչ մի եվրո չի նստի»` ասաց նախագահը: Դա նշանակում է, որ աշխատավարձի բարձրացումը կկատարվի պետական գանձարանից: Ավելի վաղ կառավարությունն արդեն ընդունել էր SMIC-ի (այդպես է Ֆրանսիայում կոչվում նվազագույն աշխատավարձը) 2019-ի հունվարից 1,8%-ով բարձրացնելու որոշում: 2. 2019-ից կբեկանվեն արտաժամյա աշխատանքից բոլոր հարկերը: Այս միջոցին արդեն դիմել էին Նիկոլա Սարկոզիի կառավարման տարիներին, Ֆրանսուա Օլանդիի կառավարությունը բեկանել էր որոշումը:
3. «Ես կխնդրեմ բոլոր գործատուներին տարեվերջին պարգևատրել իրենց աշխատակիցներին»` հայտարարեց Մակրոնը: Պարգևավճարը ևս չի հարկվի: 4. ПՄակրոնը խոստացավ բեկանել թոշակառուներից 2019-ին ծրագրված CSG-ը` սոցիալական վճարումները, որից ֆինասավորովում է առողջապահության պետական համակարգը և գործազուրկների օգնության հիմնադրամը: Այդ վճարումները կատարվում են 1991-ից և ամեն նոր կառավարություն բարձրացնում է հարկերը: 2019-ին, Մակրոնի խոսքով, սոցիալական վճարները չեն բարձրացվի միայն այն թոշակառուների համար, ում եկամուտը ամսեկան 2000 եվրոյից պակաս է: Բացի գնողունակության բարձրացումից` Մակրոնը խոսել է ձեռնարկություններին ուղղված քայլերի մասին: Նա խոստացել է ուժեղացնել պայքարը «հարկային փախստականների» դեմ, որ գրանցվում են առավել ցածր հարկեր ունեցող երկրներում, և հասնել նրան, որ արտասահմանյան ձեռնարկությունների Ֆրանսիայում գործող մասնաճյուղերը հարկերը Ֆրանսիայում մուծեն:


«Երբ սկսվում է բռնությունը, ավարտվում է ազատությունը: Հիմա պիտի Ֆրանսիա վերադառնա հանրապետական կարգն ու հանգստությունը: Մենք ամեն ինչ կանենք դրա համար: Մենք ոչինչ չենք կարող կառուցել, քանի դեռ տագնապում ենք փողոցներում հանգստության համար: Ես արդեն կառավարությանն առավել կոշտ հրահանգներ եմ տվել այդ նպատակով: Բայց ես չեմ մոռանում, որ երկրում զայրույթ կա, որ զգում ենք շատերս: Եվ այդ զայրույթն արտահայտվում է ոչ միայն անթույկատրելի ավերածություններով: Իհարկե, այդ զայրույթը հարկի դեմ է, վարչապետն արդեն բեկանել է հարկի բարձրացումը: Բայց այդ զայրույթը կարող է լինել մեր հնարավորությունը: Դա զգացվում էր վերջին 40 տարիներին` դա զգում էին բանվորները, զգում էին գյուղերում, որտեղ ավելի ու ավելի քիչ պետական ծառայություններ էին մատուցվում: 40 տարի մարդիկ զգում էին, որ իրենց չեն լսում: Այս ամենը մեզ մոտ է եկել հեռվից, բայց կատարվում է այստեղ ու հիմա: Մեկուկես տարում մենք չկարողացանք խնդրի արագ ու արդյունավետ լուծում գտնել: Ու ես զգում եմ իմ պատասխանատվությունը»` ասել է Էմանուել Մակրոնը:


Վարչապետ Էդուար Ֆիլիպը պետք է ներկայացնի այս բոլոր քայլերը Ազգային ժողովին ու Սենատին արդեն չորեքշաբթի: Էմանուել Մակրոնի առաջարկները սպառնալիքի տակ են դնում ԵՄ-ի գլխավոր պահանջներից մեկի կատարումը Ֆրանսիայում` բյուջեի դեֆիցիտը պետք է ՀՆԱ-ի 3 տոկոսից նվազ լինի: Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ ուշադիր հետևելու է Ֆրանսիայի տնտեսական իրավիճակին: Կառավարությունը դեռ չի ասել, թե նոր խոստումները ինչ գին ունեն: Paris Match-ի լրագրողը, հղում անելով Ազգային ժողովի սոցիալական հարցերի հանձնաժողովի հաշվարկներին` թվիթերում գրել է, որ նախագահի նախաձեռնությունների կատարման համար 15 միլիարդ եվրո է պետք: Ընդդիմադիր կուսակցություններն արդեն արձագանքել են Մակրոնի ելույթին: Ձախակողմյան «Անհնազանդ Ֆրանսիա» կուսակցության նախագահ Ժան Լյուկ Մելանշոնը «քաղաքացիական հեղափոխության» կոչ է արել ու հայտարարել է, որ Ֆրանդիայի նախագահը «դարաշրջանը շփոթել է»: «Նա սկեց ժողովրդին մեղադրելով ու ոչինչ չասաց վիրավորների մասին»` ասել է Մելանշոնը: Նրա կարծիքով` մակրոնի առաջարկները չեն օգնի ուսանողներին ու գործազուրկներին: Աջակողմյան «Ազգային միավորման» նախագահ Մարին Լե Պենը հայտարարել է, որ նախագահը «չի ընդունում, որ մարդիկ դեմ են այն մոդելին, որ ինքն է ընտրել` դեմ են վայրի գլոբալացմանը, զանգվածային միգրացիային ու անազնիվ մրցակցությանը»:
RFI


Հ.Գ. Ելույթի սկզբում Էմանուել Մակրոնը ներրողություն է խնդրել ֆրանսիացիներից իր տևական լռության համար ու ասել է, որ ոմանք թյուրիմացաբար իր լռությունը ընկալել են անտարբերություն: Նա ստանձնել է ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը և հանդարտության կոչ արել` առայժմ հայտարարելով միայն տնտեսական ու սոցիալական արտակարգ դրություն: Ֆրանիսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարած տնտեսական միջոցառումները կպահանջեն 8-10 մլրդ եվրո` ասել է պետական քարտուղար Օլիվիե Դյուսոն` լրագրողների խնդրանքով մեկնաբանելով միջոցառումների փաթեթը: Շատերը գտնում են, որ Մակրոնը կորցրեց պահը և իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել: Նա պետք է միջամտեր բռնությունների առաջին ալիքից հետո: «Դեղին ժիլետների» շարժունը սկսվեց նոյեմբերի կեսերից: Ցույցերը հաճախ ուղեկցվում էին ոստիկանության հետ ընդհարումներով ու անկարգություններով: Մակրոնն ակնկալում էր, որ բենզինի հարկը բեկանելը դեղին ժիլետավորներին տուն կտանի: Բայց պայքարը շարունակվեց` ակնհայտորեն նաև դրսից ուղղորդվելով: Իրավապահ մարմինների վերջին տվյալներով՝ բողոքի ակցիաների ընթացքում բերման ենթարկվածների ընդհանուր թիվը նոյեմբերի կեսերից գերազանցել է 4,5 հազարը:


Եվ այնուամենայնիվ, ֆրանսիացիների մեծ մասը գտնում է, որ Էմանուել Մակրոնի առաջարկից հետո բողոքի ցույցերը պետք է դադարեցվեն` վկայում OpinionWay ընկերության սոցհարցման արդյունքները: Մակրոնի ելույթից հետո սոցհարցում է անցկացվել, ֆրանսիացիներին խնդրել են գնահատել նախագահի առաջարկները և կարծիք հայտնել երկրում ծավավող բողոքի ակցիաների վերաբերյալ: Կարծիքները գրեթե հավասար են բաշխվել. 50%-ի կարծիքով՝ Մակրոնի ելույթը համոզիչ չի եղել, 49%-ը ուղերձը դրական է գնահատել, 60-78%-ը կարծում է, որ նախագահի հակաճգնաժամային միջոցառումները համապատասխանում են ցուցարարների պահանջներին: Հարցմանը մասնակցածների 54%-ը, կարծում է, որ այժմ «դեղին անթև բաճկոնների» բողոքի ցույցերը պետք է դադարեցվեն:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2953

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ