ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Սաուդյան Արաբիայի արքայազնի մարգարեությունը

Սաուդյան Արաբիայի արքայազնի մարգարեությունը
07.10.2018 | 12:39

Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդը հայտարարել է, որ ապագայում նավթարտահանողների մեծ մասը կանհետանա նավթի համաշխարհային շուկայից: Մասնավորապես նավթի հանույթը կկրճատվի Ռուսաստանում: «19 տարի հետո նավթարտադրությունը Ռուսաստանում խիստ կկրճատվի, եթե ընդհանրապես չանհետանա իր 10-յակ միլիոն բարելներով»` բացատրել է արքայազնը: Նա կանխատեսել է նաև Չինաստանի հեռանալը նավթի համաշխարհային շուկայից 5 տարի հետո: Նրա խոսքով` նավթի մյուս արտադրողները նույնպես «ամեն օր կանհետանան»: Իսկ նավթի պահանջարկը մինչև 2030-ը կաճի տարեկան 1 տոկոսով, այդ պատճառով Սաուդյան Արաբիան պետք է արտահանումը մեծացնի:


«Մենք չենք կարծում, որ Սաուդյան Արաբիայի համար այդ ոլորտում որևէ ռիսկ կա: Այսօր ոչ ոք չի խոսում ինքնաթիռների մասին, որ թռչում են էլեկտրականությամբ, կամ նավերի մասին, որ լողում են էլեկտրականությամբ: Հավելեք նավթաքիմիայի պահանջարկը և նավթաքիմիայի հեռանկարները 10-30 տարի հետո»` եզրափակել է Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդը: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Սաուդյան Արաբիան չի պատրաստվում վճարել ԱՄՆ-ին իր անվտանգության համար: Արքայազնը հավելել է, որ Էր Ռիադի և Վաշինգտոնի համաձայնագիրը թույլ է տալիս Սաուդյան Արաբիային զենք արտադրել ամերիկյան տեխնոլոգիայով, և դա լավ ձեռքբերում է թե Սպիտակ տան, թե Սաուդյան Արաբիայի համար:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իսկ եթե արքայազնը ճի՞շտ է և էներգակիրների շուկան փոխելու է կառուցվածը` առաջնային տեղ տալով շրջակա միջավայրի համար առավել նախընտրելի տեսակին` էլեկտրական էներգիային, որ նաև ավելի էժան կդառնա ժամանակի մեջ: Պատկերացնու՞մ եք` ի՞նչ կկատարվի Մերձավոր Արևելքում ու աշխարհում` ինչպե՞ս կվերաբաշխվեն տնտեսական շուկաները, գուցե նաև քաղաքական քարտեզները: Իսկ 2030-ը այնքան էլ հեռու հեռանկար չէ: Եթե միայն արքայազնի մարգարեությունը քաղտեխնոլոգիա չէ:

Դիտվել է՝ 2233

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ