Լոս Անջելեսի քաղաքապետ Անտոնիո Վիլարայգոսան 1 միլիոն դոլար պարգևավճար է սահմանել այն մարդուն, ում տրամադրած տեղեկության օգնությամբ հնարավոր կլինի ձերբակալել երեք մարդու, այդ թվում՝ ոստիկանի սպանած անձնավորությանը։ Խոսքը նախկին ոստիկան, 33-ամյա Քրիստոֆեր Ջորդան Դորներեի մասին է, ով, ենթադրվում է, զինված է զենքի մի քանի տեսակներով։ Կան կասկածներ, որ Դորները վրեժ է լուծում իր նախկին գործընկերներից, ում մեղադրում է իր ոստիկանական կարիերայի տապալման համար։
Հետախուզվողին վերջին անգամ տեսել են Սան Դիեգոյում։ Ենթադրվում է, որ նա ցանկանում էր փախչել Մեքսիկա։