Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կենտրոնական Ասիա իր առաջին այցի շրջանակում երկուշաբթի և երեքշաբթի կայցելի Ղազախստան և ՈՒզբեկստան: Բեռլինը, ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով, նոր շուկաներ և էներգիայի ու օգտակար հանածոների աղբյուրներ է փնտրում:               
 

Լուծարվել է Իրանի ազգային սիմֆոնիկ նվագախումբը

Լուծարվել է Իրանի ազգային սիմֆոնիկ նվագախումբը
30.10.2012 | 13:48

Ֆինանսների բացակայության պատճառով լուծարվել է Իրանի ազգային սիմֆոնիկ նվագախումբը։ Այդ մասին հայտնել են նվագախմբի երաժիշտները։ Նրանք նշել են, որ վերջին երեք ամիսներին աշխատավարձ չեն ստացել։ Այդ ընթացքում չեն կատարել նաև փորձեր։
Առայժմ հայտնի չէ, նվագախմբի լուծարումն արևմտյան պատժամիջոցների հետևա՞նք է, թե՞ մահմեդական պահպանողական հոգևոր դասի ճնշումների, որոնք արևմտյան երաժշտությունը համարում են ոչ իսլամական։

Դիտվել է՝ 1320

Մեկնաբանություններ