Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Իսպանիան 40 միլիարդ եվրո կխնդրի

Իսպանիան 40 միլիարդ եվրո կխնդրի
29.09.2012 | 13:55

Իսպանիայի տնտեսական հարցերով պետքարտուղար Ֆերնանդո Խիմենես Լատորեն երեկ հայտարարել է, որ երկիրը 40 միլիարդ եվրոյի չափով միջազգային ֆինանսական օգնություն կխնդրի բանկային համակարգի առողջացման համար։ Այս հայտարարությունը նա արել է Իսպանիայի խոշորագույն դրամատներում կատարված աուդիտորական ստուգումների արդյունքների հրապարակումից անմիջապես հետո։
Ներկայացված տվյալների համաձայն՝ բանկային համակարգի առողջացման համար անհրաժեշտ կլինի մինչև 59,3 միլիարդ եվրո, որի երկու երրորդը կհատկացնի Եվրամիությունը, իսկ մյուս մասը կփնտրեն երկրի ներսում։
Ի տարբերություն ֆինանսական դժվարություններ ունեցող այլ երկրների՝ Իսպանիային հաջողվել է համաձայնության գալ ԵՄ ինստիտուտների հետ, որպեսզի օգնությունը ցուցաբերվի ոչ թե պետությանը, այլ ուղղակիորեն՝ բանկերին։

Դիտվել է՝ 1315

Մեկնաբանություններ