Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնը Հունաստանից հուլիսի 29-ին մեկնելու է Թուրքիա` բանակցելու երկկողմանի կապերի և գլոբալ թեմաների շուրջ:
Իրանի ազդեցությունը Հարավային Կովկասում, թերևս, Թուրքմենչայի պայմանագրից հետո առաջին անգամ էականորեն բարձրացել է։ Այսօր Իրանը կարողանում է ոչ միայն հակադարձել Ռուսաստանին, Թուրքիային և Արևմուտքին, այլ նաև զգուշացնում է, որ Հարավային Կովկասում որևէ գործողություն չի թողնելու կատարեն, որը չի բխում Իրանի շահերից։ Միևնույն ժամանակ նաև հստակ նշում է, թե որոնք են Իրանի շահերը։