Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Հետաքրքիր շրջադարձ

Հետաքրքիր շրջադարձ
16.07.2012 | 11:23

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հերքել է նախկինում տարածված տեղեկատվությունը, որ հունիսի 22-ին Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերը խփել են թուրքական ռազմական ինքնաթիռը: Երբ ջրից հանվեն և ուսումնասիրվեն ինքնաթիռի մյուս մասերը, հնարավոր կդառնա կոնկրետ որոշել` ինչպես է ինքնաթիռը կործանվել: Հայտնաբերված մասերի վրա հրթիռային հարվածի հետքերի բացակայությունը հիմք է տվել եզրակացնելու, որ կիրառվել է նոր սերնդի զենք, որը չունի Սիրիան, բայց ունեն ՌԴ-ն, ԱՄՆ-ը և Չինաստանը: Առաջադրվել է վարկած, որ թուրքական ինքնաթիռը «իջեցրել են» Սիրիայում տեղակայված ռուսական ուժերը:

Դիտվել է՝ 1512

Մեկնաբանություններ