Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

Ո՞վ է Փաշինյան Նիկոլը` Լենի՞նը, մուժի՞կը, թե՞ Ալին

Ո՞վ է Փաշինյան Նիկոլը` Լենի՞նը, մուժի՞կը, թե՞ Ալին
09.01.2024 | 15:22

Վերջերս Փաշինյան Նիկոլը փորձում է նմանվել Լենին Վլադիմիրին: Նա լենինյան կեպկա է կրում, ասում է, որ հեղափոխական է, «մուժիկների և ալիների» հետ է շփվում: Սակայն, ի տարբերություն Լենինի, Փաշինյան Նիկոլը չունի մինիմում և մաքսիմում ծրագիր, չունի գաղափարախոսություն և վերջինիս հիմքով գրված աշխատություններ: Դրանից բացի` մեծ հաշվով, Փաշինյան Նիկոլի իրականացված «հեղափոխությունը» ֆեյք է:

Փաշինյան Նիկոլը ժամանակին նման էր մուժիկին, սակայն այդօրինակ զուգահեռներ կարելի էր անցկացնել մինչև 2018 թվականը: Այժմ Փաշինյան Նիկոլը հայտնի մուժիկին նման չէ այն պարզ պատճառով, որ ունի շատ կոշիկներ և, ընդհանրապես, շատ բան ունի:

Մնաց Ալին: Վերջինս ասում էր`

«Աշխարհի կենտրոնը— Մոսկովն է։

Մոսկովը Մեկկայից էլ հի՛ն է։

Մոսկովից մեծ քաղաք— չի՛ք։

— Քանի որ Մոսկովի միջին

Ապրում է ինքը— Լենինը»:

Ալին նաև լավ աշխարհագրություն գիտեր: Ըստ Ալիի`

«Տրապիզոնը Մոսկովից հեռու է։

Տրապիզոնից Մոսկով—

Չես հասնի ոտքով դու իսկի։

Թե ունես ոսկի՝

Կնստես նախ նավ դու

ՈՒ նավով կերթաս նախ Բաթում.

Հետո գնացք նստած

Կհասնես Թիֆլիս,

Հետո Բաքու,

Ռաստով.

Հետո կերթա՜ս-կերթա՜ս

ՈՒ նոր

Կհասնես Մոսկով»:

Նման են Փաշինյան Նիկոլն ու Ալին:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 4623

Մեկնաբանություններ