«Ղարաբաղի տեռորից չպիտի վախենալ:
Ղարաբաղը տեռորի կարիք չունի:
Ղարաբաղից պիտի վախենալ այն օրը, երբ 200-250 հազար մարդ, անտուն, անօթևան, վիրավորված, զինված կլցվի Երևան, եթե գնանք Արա Սահակյան-ների կանխանշած ճանապարհով»:
Վազգեն Սարգսյանի խոսքերն են:
Չգնացիք Արա Սահակյանի ու մյուսների կանխանշած ճանապարհով:
Հարյուր հազար արցախցի լցվեց Հայաստան:
Մենք Անգլիա չենք, որ Կրոմվելի կմախքը գերեզմանից հանենք ու կախաղան բարձրացնենք Լոնդոնի կենտրոնական հրապարակում:
Բայց գոնե մեկը, հասարակ ներողություն խնդրելու՞ է այն մարդկանցից, որոնց կանխորոշած ճանապարհը մերժելով, խեղեցիք 100-150 հազար արցախցու ճակատագիր:
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ