Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

«Առաջին անգամ ստիպված եմ իջեցնել տեսախցիկը` հուզմունքից խեղդվելով»

«Առաջին անգամ ստիպված եմ իջեցնել տեսախցիկը` հուզմունքից խեղդվելով»
29.09.2023 | 15:28

Ֆրանսիացի լուսանկարիչ Ժիլ Բադերը, ով լուսանկարել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Լուսանկարում էի երեխաներին (48 ժամ ճանապարհ մեքենայի բեռնաթափքի վրա` Լաչինի միջանցքով անցնելու համար), և հանկարծ երեխաներից մեկն ինձ խնձոր տվեց: Ես ցանկանում էի մերժել, որովհետև դա նրան ավելի անհրաժեշտ էր, քան ինձ, բայց նրա հայրը և նա ստիպեցին, որ ես վերցնեմ: Սա այն ամենն է, ինչ կցանկանայի գրել այսօր: Առաջին անգամ ստիպված եմ իջեցնել տեսախցիկը՝ հուզմունքից խեղդվելով...»:

Ռուբեն Շուխյան

Դիտվել է՝ 7827

Մեկնաբանություններ