Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանն օգտվել է երեքշաբթի ուշ երեկոյան իսրայելական օբյեկտների վրա պատասխան հրթիռային հարված հասցնելու իր օրինական իրավունքից՝ ապահովելու համար տարածաշրջանային անվտանգությունը՝ միաժամանակ զգուշացնելով իր հակառակորդին խուսափել Իրանի հետ առճակատումից: «Սա մեր հնարավորությունների միայն մի մասն էր: Իրանի հետ բախումներ մի սկսեք»,- ասել է Փեզեշքիանը։               
 

Տեղական, համեղ, որակով

Տեղական, համեղ, որակով
25.07.2017 | 10:07

Բերք ու բարիքին նվիրված փառատոները գնալով շատանում են, խոստանալով դառնալ ավանդական: Այս պատվին են արժանանում ազնվամորին, ձմերուկը, Գարգառի բրոկոլին` լրացնելով գինու, կոնյակի, խորովածի փառատոները: Սա՝ ի միջի այլոց: Գյուղմթերքին առնչվող միջոցառումները մի կողմից՝ ժամանց են ապահովում, մյուս կողմից, կազմակերպիչների բնորոշմամբ` նպաստում են գյուղական համայնքների տնտեսական աշխուժացմանը, հանրային իրազեկության բարձրացմանը, զբոսաշրջիկների հոսքին:
ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար ԱՇՈՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ կարծիքով` նմանատիպ փառատոների նպատակը տեղական արտադրության ապրանքի ներկայացումն է` ցուցահանդես, վաճառք, երգ ու պար, շփում, ծանոթություն, համագործակցություն. «Վերջերս եղան ձմերուկի, ազնվամորու փառատոներ, ծիրանի փառատոն էլ է եղել, ձեր ասած բրոկոլիի փառատոնը եթե իրականանա, մարդիկ կծանոթանան, կհասկանան մշակության տեխնոլոգիան, շուկա ձեռք կբերեն, ինչն օգուտ է գյուղատնտեսությանն էլ, երկրին էլ, ժողովրդին էլ»:


Թուրքական լոլիկի ու ադրբեջանական խնձորի շուկա մտնելուց հետո մարդիկ ավելի զգոն են. սպառողը ճշտում է, որտեղից է ապրանքը` նախընտրությունը տալով տեղական արտադրանքին: Հաճախ մթերքով արկղերի վրա մեծ տառերով նշվում է` «տեղական»: «Այս տարի թուրքական ապրանք, հատկապես լոլիկ, չի գալիս, արգելված է, շուկայում միայն տեղական լոլիկն է սպառվում` ջերմոցի և արդեն բաց դաշտի: Իսկ խնձորը մի պահ էր, անցավ, գնաց, ամեն ինչ դրա հետ կապել պետք չէ: Բնական է` մեր սպառողն էլ ուզում է ամեն ինչի տեղականը, ինչքան տեղականը համեղ լինի, որակով լինի, այնքան սպառումը մեծ կլինի: Դուք էլ լինեք, հաստատ կուզենաք տեղականը, որակովն ու համեղը»,- ասաց փոխնախարարը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 6835

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ