ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Այդ տղեքին կարող էին հաղթել միայն թիկունքից դավաճանելով, թիկունքից հարվածելով, թիկունքը չպահելով

Այդ տղեքին կարող էին հաղթել միայն թիկունքից դավաճանելով, թիկունքից հարվածելով, թիկունքը չպահելով
27.09.2024 | 19:15

Իմ աչքերով տեսած տղեքին հնարավոր չէր հաղթել: Ես պատերեազմից ժամեր անց կանգնած Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, որտեղից շարժվում էին ավտոբուսները դեպի առաջնագիծ նայում էի նրանց աչքերին ու փորձում էի գտնել վախ:

Վախի նշույ անգամ չկա:

Նրանք վերջին ծխախոտները հանգցնում էին ու անձայն նստում ավտոբուս:

Չգիտեմ նրանց գլխում այդ րոպեին ինչ էր կատարվում: Թիկունքում հայրենիքն էր ու ընտանիքը:

Ես կանգնած լացում էի, որովհետև հասկանում էի, որ նրանցից շատերը չեն վերադառնալու:

Պատերազմը չի խնայում, պատերազմը մահ է...

Այդ տղեքին կարող էին հաղթել միայն թիկունքից դավաճանելով, թիկունքից հարվածելով, թիկունքը չպահելով:

Անի ԿԱՂԻՆՅԱՆ

Դիտվել է՝ 1515

Մեկնաբանություններ