Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին ընդունված եռակողմ համաձայնագրերը կասկածի տակ դնելու փորձերը չափազանց վտանգավոր են՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Եռակողմ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել այդ ժամանակահատվածում, առաջվա պես հայ-ադրբեջանական հաշտեցման հիմքն են կազմում: Եվ մենք հավատում ենք, որ այլընտրանք չկա»,-ասել է նա։                
 

Սիրելու տասը միջոց

Սիրելու տասը միջոց
05.01.2024 | 07:18

Լսել՝ առանց ընդհատելու (Առ.18:14):

Խոսել՝ առանց մեղադրելու (Հակ.1:10):

Տալ՝ առանց ափսոսալու (Առ.21:26):

Խոստանալ՝ չմոռանալով (Առ.13:12):

Պատասխանել՝ չվիճելով (Առ.17:1, 15:17):

Զիջել՝ առանց հավակնելու (Եփ.4:15):

Կատարել՝ առանց տրտնջալու (Փիլ.2:14):

Հավատալ՝ առանց կասկածելու (1 Կոր.13:7):

Ներել՝ առանց կշտամբելու (Կող.3:13):

Անդադար աղոթել... (Եփ. 6:18, Կող.1:9):

Գրիգոր ՄՈՎՍԻՍՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 5075

Մեկնաբանություններ