Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Խոսրով ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. Սա ընտրություն է հանուն մեր երեխաների ու թոռների

Խոսրով ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. Սա ընտրություն է հանուն մեր երեխաների ու թոռների
23.12.2012 | 15:51

Հարցրեք Հայաստանի ցանկացած քաղաքացու` կցանկանա՞ր ապրել եվրոպական փոքր պետության, ասենք, Բելգիայի կամ որևէ այլ ոչ մեծ պետության քաղաքացու նման` նույնչափ բարենորոգ կյանքով և ապրելու համար նույնչափ հարմարավետ միջավայրում: Մի՞թե մենք` հայաստանցիներս, 1991-ին քվեարկելով անկախացման օգտին, մեր հոգու խորքում այդպիսի կյանքով ապրելու իդեալ չէինք փայփայում: Մի՞թե մենք անթաքույց նախանձով չենք խոսում եվրոպական երկրներում արմատավորված արդարության, մարդու արժանապատիվ կյանքով ապրելու երաշխիքների, ազատությունների, բազմակարծության և հանդուրժողականության մասին: Մի՞թե սրանք չեն հանրային կյանքի մեր իդեալները, և արդյո՞ք այդ իդեալներին հասնելու ուղիները մենք կարող ենք գտնել հետխորհրդային տարածքում: Կարծում եմ՝ այս հարցերի պատասխանը միանշանակ է: Եվ արդյո՞ք նման կյանքով ապրելու մեր ձգտումն ուղղված է որևէ պետության դեմ կամ կարող է վնասել որևէ գործընկերոջ հետ փոխշահավետ համագործակցությանը: Կարծում եմ՝ պատասխանը մեկն է: Սա ընտրություն է հանուն մեր երեխաների ու թոռների, առավել ևս, որ խոսքը ոչ թե ԵՄ-ին անդամակցելու, այլ նրանց պես և «նրանց կյանքով» ապրելու համար ժողովուրդների այդ ընկերակցության հետ սերտ համագործակցությունն օգտագործելու մասին է: Ինչպես ասում են՝ "и ничего личного":

Դիտվել է՝ 5091

Մեկնաբանություններ