Հայաստանի նկարիչների միության 1-ին հարկի ցուցասրահում բացվել է գեղանկարիչ Մեխակ Էլբակյանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը։ Սա դեռևս երիտասարդ նկարչի երկրորդ անհատական ցուցահանդեսն է։ Մեխակի արվեստը դժվար է որևէ ոճի կամ «իզմի» մեջ տեղակայելը։ Նրա կտավներում անսպասելի բացահայտումներ կան, որոնք կարող են զարմացնել, կարող են հիացնել, կարող են նաև տարակուսանք առաջացնել, սակայն վստահաբար անտարբեր չեն թողնի։ Ցուցահանդեսում ներկայացված են 60-ից ավելի խոշոր չափերի գեղանկարչական աշխատանքներ։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ