Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 
  • «Սցենարը մշակողը եղել է Րաֆֆին»

    «Սցենարը մշակողը եղել է Րաֆֆին»

    12.04.2013| 14:10
    ԱԺ դաշնակցական պատգամավոր Արմեն Ռուստամյանը խորհրդարանական այսօրվա ճեպազրույցի ժամանակ նշեց, որ ընդդիմության խնդիրը իշխանություններին բարեփոխումների մղելը պետք է լինի: ՀՅԴ-ն չի մասնակցել Սերժ Սարգսյանի ինաուգուրացիային, այդ մասին տարածել է հայտարարություն, որում անդրադարձ է եղել երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական վիճակին:
  • Համեստ նախարարը

    Համեստ նախարարը

    12.04.2013| 12:39
    «Գնահատականներ պետք է տան ուրիշները»,- ֆինանսապես ինչպիսի՞ երկիր եք թողնում Ձեր իրավահաջորդին, եթե անգամ դա կրկին Դուք լինեք`, irates.am-ի հարցին համեստորեն այսպես արձագանքեց ֆինանսաների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանը` հավելելով, որ պետական ֆինանսների «վիճակը նորմալ է», քանի որ վճարումները կատարվում են ժամանակին:
  • Ատղագիտական դասախոսություններ` Արցախում

    Ատղագիտական դասախոսություններ` Արցախում

    12.04.2013| 12:07
    Արցախի դպրոցներում անցկացվելու է աստղագիտական դասախոսությունների շարք: Ծրագրի նպատակներն են աստղագիտական գիտելիքների տարածումը, օժտված և աստղագիտությամբ հետաքրքրվող աշակերտների հայտնաբերումը` նրանց հետ հետագա կապ պահպանելու և հարկ եղած դեպքում մասնագիտական աճին օժանդակելու համար: Դասախոսություններ կանցկացվեն Արցախի 12 դպրոցներում, կլինեն նաև հանդիպումներ Արցախի կրթության և գիտության նախարարությունում և Արցախի պետական համալսարանում:
  • Բաց նամակ Երևանի քաղաքապետ, ավագանու թեկնածու Տարոն Մարգարյանին

    Բաց նամակ Երևանի քաղաքապետ, ավագանու թեկնածու Տարոն Մարգարյանին

    12.04.2013| 12:04
    Երևանի թե փողոցները, թե բակերը օր օրի բարեկարգվում են, լուսավորվում, ձևավորվում : Քանաքեռի կենտրոնում գտնվող առաջին բարձրահարկը` 129 շենքը և շենքի շրջակայքը մշտապես դուրս են մնում ուշադրությունից: Ավելին, մութ ու ցուրտ տարիներին շենքի հետնամասը «պարսպապատվել» է խանութնեով, բնակիչները զրկվել են լուսավորությունից, կանաչ տարածքից:
  • ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի նկատմամբ

    ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի նկատմամբ

    12.04.2013| 11:51
    ԱՄՆ վարչակազմը մտցրել է նոր պատժամիջոցներ Իրանի նկատմամբ։ Այդ մասին երեկ հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։ Ձեռնարկված միջոցներն առնչվում են Շվեյցարիայում տեղակայված իրանական Naftiran Intertrade նավթային ընկերությանը, որը գտնվում է Իրանյան ազգային նավթային կազմակերպության ենթակայության տակ։
  • Չիլիում բախվել են ոստիկաններն ու ուսանողները

    Չիլիում բախվել են ոստիկաններն ու ուսանողները

    12.04.2013| 11:50
    Չիլիում կրկին փողոց են դուրս եկել ուսանողները, ովքեր պահանջում են անվճար կրթություն։ Երկրի խոշորագույն քաղաքներում անցկացված հանրահավաքներին մասնակցել է ավելի քան 100 հազար մարդ։ Մայրաքաղաք Սանտիագոյում ուսանողների ցույցերն ավարտվել են ոստիկանության հետ բախումներով։ Կան ձերբակալվածներ։
  • Վենեսուելայում ձերբակալվել են զինված կոլումբիացիներ

    Վենեսուելայում ձերբակալվել են զինված կոլումբիացիներ

    12.04.2013| 11:48
    Վենեսուելայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար և նախագահի թեկնածու Նիկոլաս Մադուրոն հայտարարել է կոլումբիական գրոհայինների խմբի ձերբակալության մասին։ Վերջիններիս մոտ հայտնաբերվել է զենք և պայթուցիկ։ Մադուրոն այդ մասին տեղեկացրել է բազմահազարանոց հանրահավաքի ընթացքում։ Նրա խոսքով՝ ձերբակալված կոլումբացիները զինված խմբավորման ներկայացուցիչներ են։
  • ԱՄՆ-ն Չինաստանին կոչ է անում օգնել ԿԺԴՀ-ի հետ բանակցություններում

    ԱՄՆ-ն Չինաստանին կոչ է անում օգնել ԿԺԴՀ-ի հետ բանակցություններում

    12.04.2013| 11:47
    Վաշինգտոնը կոչ է արել Պեկինին օգտագործել Չինաստանի բոլոր լծակները՝ Հյուսիսային Կորեայի վրա ճնշում գործադրելու և Փհենյանի միջուկային նկրտումները զսպելու համար։ Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետները, որ պետքարտուղար Ջոն Քերիի հետ մեկնում են Սեուլ, հայտնել են, որ Վաշինգտոնը ցանկանում է, որպեսզի Պեկինը Փհենյանի հետ բանակցություններում համոզի ԿԺԴՀ-ին անհապաղ դադարեցնել լարվածությունը։
  • Պուտինը կառնի՞ Րաֆֆի Հովհաննիսյանի բարևը

    Պուտինը կառնի՞ Րաֆֆի Հովհաննիսյանի բարևը

    12.04.2013| 11:42
    Փաստորեն Րաֆֆի Հովհաննիսյանը խոսքի տերն էր` նա գնաց Մոսկվա, «հաղթանակը բերելու», բայց խնդիրն այն է, որ ցարը տեղում չէ` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ուլան Ուդեում է: Եթե այցը մեկօրյա է և մասնավոր, ու՞մ հետ է հանդիպելու Րաֆֆի Հովհաննիսյանը, եթե այցը պաշտոնական հրավերով է, որտե՞ղ և ե՞րբ է հանդիպումը կայանալու:
  • Աֆինան վաճառում է նաև գերեզմաննե՞րը

    Աֆինան վաճառում է նաև գերեզմաննե՞րը

    12.04.2013| 11:40
    Արիստոտել Օնասիսի թոռնուհին` Աֆինան վաճառում է այն կղզին, որտեղ հուղարկավորված են պապը և ծնողները: Արիստոտել Օնասիսը Սկորպիոս կղզին գնել էր անցյալ դարի 60-ական թթ., 3 միլիոն դրահմով և այնտեղ կառուցել էր իր դաստակերտները: