Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Հիմա սահմանը էլ «մոդա» չէ, ուղարկում են հող մշակելու

Հիմա սահմանը էլ «մոդա» չէ, ուղարկում են հող մշակելու
14.05.2024 | 20:39

Քաղաքի ասֆալտի պես հարթ ուղեղով մի հի՜ն փչացած գրել էր «փոխարենը վար ու ցանք անեն, ընկել են փողոցները, հետո կասեն բերք չկար»։
Վար ու ցանք անողի միլիոնների ծախսը, քրտինքն ու օրը 20 ժամ տքնաջան աշխատանքը՝ ընդամենը 20 դրամ են գնահատում (այն էլ եթե բախտը բերի, գնորդ գտնվի, ի դեպ էլի չասեք նախկիններն են մեղավոր, նախկինների ժամանակ նման չնչին գին չկար), այլ կերպ ասած նիկոլի վաստակները հրամայում են, որ գյուղացին գնա միլիոնների վարկ վերցնի, սերմացուի, վնասակարների դեմ պայքարի նյութերի, տեխնիկայի, հաճախ նաև ոռոգման ջրի համար ամիսներով վճարի, հետո տանի, գրեթե ձրի տա իրենց, որ լափեն ու նիկոլ պաշտեն, ինքն էլ շարունակի սնանկանալ ու վարկերի տակ ճռռալ։
Ով հիմա մտնում ու ճոռոմաբանում է, թե «գնացեք հող մշակեք» (նոր բան են հորինել նիկոլի վաստակները, քանի կար իրենց տղաներին ու ամուսինների փեշի տակ թաքցրել էին ու պայքարողներին ասում էին «գնացեք սահման պահեք», հիմա սահմանը էլ «մոդա» չէ, ուղարկում են հող մշակելու), իրեն հրավիրում եմ մեկ տարի գյուղում ապրելու ու հող մշակելու, հետո իր մշակածը (եթե գլուխ բերի) 20 դրամով կգնեմ, տեսնեմ էլի՞ մարդկանց կուղարկի հող մշակելու։
Եվ, այո՛, վար ու ցանք անողը, նաև սրա համար է գալիս, որ իրեն չսնանկացնեն, իր ապրանքը խոզի կեր չդարձնեն, իսկ ձեզ թուրքական թունավորված միրգ-բանջարեղենով կերակրեն, որ 30 տարեկանում 300 հիվանդություն ձեռք բերած չլինեք, թուքական թունավոր բանջարեղենից, որ ձեր երեխաներին դրանով չկերակրեք, բայց դե, ձեր ասֆալտի պես հարթ ուղեղները ի զորու չեն դա ընկալելու:
Չհարգելի նիկոլներ (նիկոլ լինելու համար, պարտադիր չէ անունդ նիկոլ լինի, դա դաստիարակություն ու բարոյական նկարագիր է, որով քանի կար արցախցիների վրա էիք թույն ու թարախ թափում, հիմա էլ գյուղացիների)։
Ի դեպ, Չհարգելի ասֆալտած ուղեղներ, գյուղերում չեք եղել հասկացանք, մեկ-մեկ գոնե գյուղատնտեսության վերաբերյալ մի գիրք կարդայիք, որ իմանայիք, եթե եղանակը անդադար անձրևային է ու ցուրտ (ինչպես այս մայիս) ապա սպասում են, մինչև անձրևի շրջանն ավարտվի, հողը տաքանա, որ սերմը մեջը գցեն, չնայած ու՞մ եմ ինչ բացատրում դուք սեփական հայրենիքի սահմանները չգիտեք, այսպիսի «բարդ բաներ» որտեղի՞ց իմանաք՝ պորտաբույծ ձրիակերներ «ջան»։

Անի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1673

Մեկնաբանություններ