Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

Խեղճությունը դրոշակ սարքելու ողորմելի փիլիսոփայությունը պատմության մեջ որևէ մեկին չի հաջողվել

Խեղճությունը դրոշակ սարքելու ողորմելի փիլիսոփայությունը պատմության մեջ որևէ մեկին չի հաջողվել
08.04.2024 | 06:56

Զարմանալի ոչինչ չկա այն բանում, որ բոլոր լուրջ երկրները մտածում են իրենց գլոբալ շահի ապահովման մասին, ներառյալ՝ իրենց անվտանգությունը, բարգավաճումը, մարդկանց կյանքի որակը և այլն։

Զարմանալին անկախության շրջանում, իր ամբողջության մեջ վերցրած, մեր ոչնչով չարդարացված պահվածքն է։

Սկզբում՝ ԼՏՊ-ի ժամանակներում, առաջ քաշվեց երկրի անվտանգության ապահովման մի «հեղափոխական» գաղափար, այն է՝ թուլության միջոցով երկրի անվտանգության ապահովման տկարամիտ գաղափարը։

Խեղճությունը դրոշակ սարքելու և այն յուրատեսակ զենք համարելու ողորմելի փիլիսոփայությունը և, որ ամենազարմանալին է, դրան ստրատեգիական իմաստ տալը պատմության մեջ որևէ մեկին չի հաջողվել:

Հանրահայտ փաստ է, որ պետական հարաբերությունների մակարդակում առաջնահերթը առավելագույնս հզոր լինելն է և մաքուր ուժային քաղաքականության միջոցով գերագույն ընդհանրացված շահի ձգտելը։

Այս պայմաններում որևէ մեկը կարող է նպաստել ուրիշի շահին, եթե միայն այն բխում է իր սեփական շահից։

Վերջինս էլ այն է, ինչը տեղի է ունեցել ռուս-հայկական հարաբերություններում, երբ քաղաքական ու տնտեսական որոշ նկատառումներով ռուսներին ձեռնտու է եղել հայերի գործին չափավոր ձևով նպաստելը, որից մենք մեծամեծ օգուտներ ենք ունեցել։

Իսկ եթե ուժեղի ու թույլի միջև շահերի համընկնում չկա, ապա, բնական օրենքով, ուժեղը ճնշում կբանեցնի թույլի նկատմամբ այնքան, ինչքան պահանջում է իր գլոբալ շահը, եթե նույնիսկ դա բերում է թույլի ոչնչացմանը, այն, ինչ որ տեղի է ունեցել պատմության մեջ բազմիցս։

Եվ միակ բանը, որը թույլ է տալիս անպաշտպան թույլին չոչնչանալ, դա դիմադրությունն է, որի մի շեմային չափից հետո կարելի է գոյություն քարշ տալը շարունակել, իսկ ավելի մասշտաբային դիմադրության դեպքում էլ արդեն կարելի է մտածել մարդավայել ապրելու մասին։

Իսկ բնական օրենքը, որի մասին խոսք եղավ վերևում, ասում է, որ եթե որևէ մեկի կամայական իմաստով շահի աճին խանգարող ուժ չկա, ապա այդ աճը կբերի նոր, ավելի մեծ աճի։

Սա է պատճառը, որ շատ պրոցեսներ, մինչև որևէ տեսակի դիմադրության հանդիպելը, ունենում են էքսպոնենցիալ աճ։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1658

Մեկնաբանություններ