Ամեն դեպքում 90-ականների պետական այրերը, երբ ուժը մերն էր և մենք էինք սահմաններ գծագրողը, մտածված, հաշվարկված` այն ժամանակվա Ադրբեջանի սպառազինությունը հաշվի առնելով, համեմատաբար անվտանգ պետության սահմաններ էին գծագրել։
Իհարկե, այդ ամենը Արցախով ու մնացյալ ազատագրված տարածքներով էր նաև։
Հիմա, երբ մեր մինուս զրո միջակայքը` անունը նույնիսկ չեմ ուզում հիշատակել, որովհետև հիշոցներ է դրան հետևելու, որն անընդհատ ստրատեգիական նշանակության զիջումների է գնում, պատկերացնու՞մ է արդյոք միջպետական կարևորագույն ճանապարհները թշնամու վերահսկողությանը հանձնած պետության հետագա գոյությունը։ Կամ սահմանամերձ բոլոր ստրատեգիական բարձունքները թշնամու ձեռքում հարևան գյուղերի բնակչությունը կարո՞ղ է նորմալ գործունեությամբ զբաղվել։
Էլ չեմ ասում, որ ցանկացած պահի թշնամին կարող է օգտագործել իր դիրքային առավելությունը և արագ մխրճվել երկրի սիրտը։
Ճիշտն ասած, վաղուց եմ այս հոգեգարին ախտորոշել որպես դավադիր դավաճանի։
Ախր որ ծերին, մանուկին, նոյնիսկ գժին հարցնենք, թե սարի գլխից է հեշտ ներքև խփել, թե ներքևից սարի գագաթին` կասի, որ հեշտը վերևից է։
Եսիմ, է՜։
Տավուշի մարզի չորս գյուղերը հանձնելով,
Երևան-Իջևան-Բագրատաշեն միջպետական ճանապարհի մի հատվածը հանձնելով 100 տոկոսով է վտանգվում հայ ժողովրդի, ողջ Հայաստանի բնակչության անվտանգությունը, որովհետև այդ գյուղերի մոտից անմարդաբնակ լեռնազանգվածով թշնամու ցանկացած դեսանտի ջոկատ կարող է հայտնվել Վանաձորի, Ալավերդու, Նոյեմբերյանի, Իջևանի, Դիլիջանի, Սևանի ու Սպիտակի մոտակայքում:
Մյուս կողմից մեր տրանսպորտը ցանկացած պահի կարող են կանգնեցնել, ցանկացած մարդու կարող են մեքենայից հանել և տանել անհայտ ուղղությամբ։
Վա՜յ, մոռացա. բա Հայաստան մտնող գազի խողովակն էլ այդտեղով է անցնում։
Ցանկացած պահի կարող են փակել։
Արցախի օրինակը չենք մոռացել։
Մի խոսքով, ինչ վիճակում գցել էին Արցախին, այդ նույն հեռանկարը մեզ է սպասվում։
Աշոտ ՄԻՐԶՈՅԱՆ