ՀՀ բյուջեյից մեծ գումարներ են ծախսվել հայ-թուրքական սահմանային Մարգարա անցակետում մաքսատուն կառուցելու համար, փոխարենը զրո աշխատանքներ թուրքական կողմից։
Մինչդեռ, եթե կա հստակ պայմանավորվածություն` սահմանը բացելու, ապա տրամաբանական էր նաև շինաշխատանքները Թուրքիայի կողմից:
Հետևաբար կամ փաշինյանը բացարձակ չի տիրապետում բանակցություններին և իրավիճակին, կամ հերթական հավատարմության և պատրաստակամության ուխտն է կատարում դեպքերից առաջ անցնելով:
Հստակ է մի բան` թուրքական կողմը չի շտապում, սա էլ իր հերթին նշանակում է, որ «խաղաղության և հաշտեցման» ճանապարհին թուրքական պահանջները դեռևս հեռու են ամբողջապես կատարված լինելուց և միայն Արցախի հանձնումը դեռևս բավարար չէ սահմանային անցակետ գործարկելուց, թեկուզ և նախապես հայտարարվել էր` այն սպասարկելու է միայն երրորդ երկրների քաղաքացիներին:
Հետևապես, Փաշինյանը Հայաստանը մասնատելու և հանձնելու գործում նույնպես չի տիրապետում հստակ ժամանակացույցին և ծրագրին, ավելին, նաև Հայաստանում ընդամենը թուրքական դրածո է, ում չեն վստահում:
Ւ դեպ, Կոռնիձորում նույնպես առաջինը Հայաստանը դրեց մաքսային կետ և սահմանային ցուցանակները, ինչն էլ կրկին հավատարմության երդում էր Արցախի Հանրապետության ամբողջական հանձման պատրաստակամության:
Կարապետ ՊՈՂՈՍՅԱՆ