Վաղը քաղաքում մեծ ջրազրկում է սպասվում։ Բազմաթիվ տներ ջուր չեն ունենա մինչև մյուս օրը։
Մեկ-մեկ նենց զգացողություն ունեմ, ասես էն հեքիաթներից մեկում եմ, որտեղ դևը պառկում է ջրերի վրա։ Մենակ էս «դևը» քաղաքավարի է՝ մինչև ջրերի վրա պառկելը ներողամտություն է հայցում։
Տենց հյուսիսի որսորդներն են անում՝ եղջերուին սպանելուց առաջ ներողություն են խնդրում նրանից։ Տեսնես՝ եղջերուի համար դա նշանակություն ունի՞։
Հենրիկ Պիպոյան