Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Տեղական բդեշխներիդ ցեղական կոռուպցիայից տեղյա՞կ ես (բաց նամակ Նիկոլ Փաշինյանին)

Տեղական բդեշխներիդ ցեղական կոռուպցիայից տեղյա՞կ ես  (բաց նամակ Նիկոլ Փաշինյանին)
20.11.2023 | 16:24

Երբեք չէի մտածի, որ քեզ կդիմեմ բաց նամակով:

Քո կադրերի վակխանալիան Շիրակի մարզում և Գյումրիում, նորահայտ քո բդեշխների ՝ «հմի մենք ենք իշխանություն, ում ինչ ըսենք, կենենք» աշխատաոճը, կոռուպցիայի չտեսնված փաստերը հարկադրեցին ինձ դիմել քեզ՝ Հայաստանի վարչապետին:
Ներքոգրյալն առչվում է մի հանցավոր տրիոյի գործարքին.բանն այն է, որ Գյումրու թիվ 32 դպրոցի՝ չդատված հանցագործ տնօրենի,անպատժելիությունը սկսվել է սերժյան և չի ավարտվում քո՝ Նիկոլի, ժամանակներում:

Քո «օծումով» մի անորակ նախկին դաշնակցական, որին կարգեցիր Շիրակի մարզպետ և Շիրակի մարզպետարանի կրթության վարչության ծպտյալ ՀՀԿ-ական պետը՝ կաբինետային չհերքված բռնաբարը, ըստ հավաստի տեղեկությունների, որոշել են դպրոցի չդատված հանցագործ տնօրեն Արմինե Սուքիասյանին՝ թոթոլ հախային գումարի դիմաց, հիմա էլ դարձնել այդ դպրոցի վարչատնտեսական տնօրեն:

Չդատված հանցագործ, իրավական ռեցիդիվիստ, իր չպատժված հանցանքներից հարբած այդ տնօրենը, օրեր առաջ, խաբել էր ՀՀ ԿԳՄՍ նախարարին՝ թաքցնելով քրեական գործերի նախկին և ներկա ֆիգուրանտ լինելու փաստերը: Հիմք՝ 2020 թվականին Գյումրու թիվ 32 դպրոցի տնօրեն Արմինե Սուքիասյանի նկատմամբ հարուցված 681515120 քրեական գործը՝ կարճված՝ տնօրենի ոչ արդարացման հիմքով և 2023 թվականի սեպտեմբերի 20-ին, նրա նկատմամբ հարուցված նոր՝

թիվ 18-0098-23 քրեական վարույթը:

Համաձայն ՀՀ «Հանրակրթության մասին» օրենքի և ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանի, պետությանը ֆինանսական և գույքային վնաս հասցրած անձը՝ ոչ արդարացման հիմքով, քրեական գործի նախկին մեղադրյալը, իրավունք չունի առաջադրվելու, մասնակցելու դպրոցի տնօրենի հավաստագրման քննությանը:

Իմ գրավոր աղաղակներից հետո միայն, բացահայտվեցին կոռուպցիայի մոլագար այդ տնօրենի քրեական կենսագրության փաստերը:
Գյումրու թիվ 32 դպրոցի տնօրենը սերիական հանցագործ է, տարիֆիկացիոն խարդախ, կրթության ոլորտը և դպրոցը հիմքից քանդած՝ փաստերով ապացուցված, ձախորդ, բայց Շիրակի մարզ ներբեռնված քո, ըստ լուրերի, կաշառքներից հեչ էլ չխորշող դատախազը, իրավապահ համակարգն ընդհանրապես, դարձել են այդ դպրոցի տնօրենի տանիքը: Դա ևս փաստ է:

Հանձնարարիր՝ քեզ բերեն Գյումրու թիվ 32 դպրոցի տնօրենի կրիմինալ պատմության, օրինակ, առաջին հատորը կամ ոստիկանության «Կումայրի» բաժնի պետի, մարզի դատախազի խայտառակ գրություններն ու կհամզովես:

Տեղյա՞կ ես՝ Շիրակի մարզի դատախազությունը, ոստիկանությունը, քննչական վարչությունը վերածվել են քրեական չհերձված գործերի մեծ գերեզմանոցի:

Քրեական գործ հարուցելը դարձել է իրավական ռեգլամենտ ու վերջ:
Ինվալիդ (invalid) քո կառավարման արդյունքում, Շիրակի մարզպետը, նրա վաղեմի հանցակից ենթական և մուծվող տնօրենը միաձուլվել են կոռուպցիոն էքստազի մեջ,
որովհետև քո ղեկավարած երկրում մոդիֆիկացվել են նախկինների կաշառակերային այլասերումների, պաշտոնեական ցինիզմի ու խուլիգանական սանձարձակությունների մեթոդները:

Քո նշանակած կադրերը վերածվել են ռեգիոնալ, ցեղական հանցախմբերի, որոնք համ գողական են, համ՝ քաղաքացիական: Չեն պատժվում, չեն վախենում, չեն խորշում բացեիբաց կոռուպցիոն գործարքների մեջ մտնել ցանկացածի հետ, որը, բիրիքնոցի «դելեցի» մոտեցումով, պաշտոնին մնալու իր հանցավոր մտադրությունն է կյանքի կոչում:
Սա՛ է քո հռչակած՝ ոչ իրական, «սուռոգատ» դեմոկրատիայի ցցուն դրսևորումը:

Սա՛ է «քո»-ականների և «քո»-ական դարձած ռենեգատների կոռուպցիոն լափումների արդյունքը:

Քո ղեկավարած երկրում` սա՛ է մինի ֆյուրերության մաքսի խուժանությունը:

Պետական կառավարման համակարգը դու՛ ես տվել նմանների բերանը՝ անսանձ խժռելու և բարոյապես այլասերելու:

Դու՛ ես ծնել հախակերության մեջ կատարելագործվող պետական դիակապտողներին:

Դե ասա՛, որ հպարտ ես չպատժվող կոռուպցիոներներով, սիրում ես բոլորին, հպարտանում ես բոլորով և խորնարհվում ես բոլորի առջև: Սա հեգնանք չէ, այլ՝ողբ:
Մարզպետի վրա նայող մարզպետ «դնելով», կուսակցական թափոններին ՔՊ-ական «ծյունինգով» վասալացնելով, ի՞նչ հարց ես լուծել: Ի՞նչի ես ձգտում, ի՞նչ նպատակ ես հետապնդում այս «թութք» կադրերին մեր վզին փաթաթելով: Ցանածդ ի՞նչ է, ի՞նչ է ուզածդ:
Բաց նամակն ամփոփում եմ հետևյալ պահանջով. մի անգամ քաջություն ունեցիր՝ տես այն ամենաթողությունը, որ ստեղծել եք դու և քո նշանակած անորակ կադրերը:
Մի անգամ՝ սթափ,կարդա, լսիր, տես քո բերած քայլող կործանիչների բարոյական նախճիրը:
Լսի՛ր, կարդա՛, տե՛ս, զգա՛, որ անարյուն ավերը, ոլորտային այլասերումը, ոչ պրոֆեսիոնալներին պաշտոններին նշանակելդ համատարած ապականություն, չօդափոխվող գարշահոտություն են տարածել:
Քաջություն ունեցիր՝բացահայտիր Շիրակի մարզպետի պաշտոնին բերածիդ, Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետի աթոռը պահածի՝ բազմաշերտ կոռուպցիայի մեջ մինչև հոնքերը թաթախված կաբինետային չհերքված այդ բռնաբարի և Գյումրու թիվ 32 դպրոցը՝ տարիներ շարունակ խեղած ու լլկած, թալանած և բարոյական այլասերման ենթարկած տնօրենի վերարտադրվելու ապաբարո գործարքը:

Քո սնած, աճեցրած, չպատժված կադրերի հունձը քո ձեռքով արա, գոնե մեկ անգամ:
Հո Շիրակի մարզը, Գյումրին քո բերած մասնագիտական իմպոտենտների և շերտավոր սրիկաների գերին չե՞ն:

Լիլիթ ԱՂԵԿՅԱՆ
Գյումրի

Դիտվել է՝ 3105

Մեկնաբանություններ