Հ.Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը բեմադրում է Ալֆրեդ դե Մյուսիի «Լորենցաչչո» պիեսը:
1500-ականների առաջին կեսին Ֆլորենցիայում իշխում էր հայտնի Մեդիչիների ընտանիքը:
Օ՜ ժամանակներ, օ՜ բարքեր...
Կարծես ոչինչ չի փոխվել:
Պիեսը` գրեթե նույն կերպ, կարելի է վերագրել նաև մեր ժամանակներին ու այսօրվա բարքերին: Ընդամենը մի տիպիկ մեջբերում Ֆլորենցիայի դուքսի խոսքերից. «Ամբոխը, Ռենցո´, սկզբունք չունի, ոչ ոք չգիտի, թե նա ինչ կանի իմ վերջից հետո, ինքն էլ չգիտի: Զգու´յշ ամբոխից»:
Իրոք, որ իրոնիկ տրագեդիա է, ոչ միայն թատրոնի բեմերում, այլ նաև մեր իրականության մեջ:
Նախկինում ազնվությունը համարվում էր առաքինություն, իսկ այժմ ցավոք` ավանակություն: Եվ եթե ազնիվ մարդիկ ունենան սրիկաների ակտիվության կեսը` կլինեն անպարտելի: Այնինչ, ազնիվ մարդկանց ոչնչացնելու համար ընդամենը պետք է նրանց պախարակել:
Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ