«Մենք կողմ ենք խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Ցավոք սրտի, ինչ վերաբերում է ՀՀ Սյունիքի մարզով հաղորդակցություններին, Հայաստանի ղեկավարությունն է սաբոտաժի ենթարկում համաձայնագիրը, որը ստորագրել է վարչապետ Փաշինյանը։ Դժվար է հասկանալ, թե որն է նման դիրքորոշման իմաստը»,- ռուսական Առաջին ալիքին տված մեկնաբանությունում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Ոչ մի սննդի օգնության մեքենա չի մտել Արցախ

Ոչ մի սննդի օգնության մեքենա չի մտել Արցախ
10.09.2023 | 18:24

Ըստ Արցախից ստացված վերջին տվյալների՝ մինչև այս ժամը ոչ մի սննդի օգնության մեքենա չի մտել Արցախ՝ ոչ մի ճանապարհով:

Գիշերվանից սկսած, քսի տված շան նման, շատերը հաչացին արցախցիների վրա՝ նրանց մեղադրելով օգնությունն ընդունելու, թուրքերի հետ լեզու գտնելու, Հայաստանի շահերը ոտնահարելու մեջ:

Որևէ մեկը հարկ համարե՞ց ներողություն խնդրել; Իսկ գուցե պարտադրե՞լ, որ անեն:

Հայկ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 3118

Մեկնաբանություններ