Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

Պաշտոնի պաշտամունք

Պաշտոնի պաշտամունք
31.01.2023 | 07:29

Պաշտոն տալը, պաշտոնի «փեշքեշ»-նվիրատվությունը, առավել ևս, պաշտոն շռայլելը յուրովի «լավություն» է: Այն պաշտոն ստացողին, լինի արժանի, թե անարժան՝ «առաջ բռթելու», աճեցնելու, կայացնելու լավագույն պատրվակն է:


Այն նաև գերազանց «ադալժենի է», որի համար մի օր հաստատ պաշտոն նվիրողը հիշեցնելու է, պարտավորեցնելու է, երեսով է տալու, տվյալ մարդուն իրեն ու այդ պաշտոնին քավության նոխազ ու գերի է դարձնելու: Ու այդժամ պաշտոն տվողը չի էլ հիշելու՝ վերջինիս այդ պաշտոնին թե՛ արժանի լինելու, թե՛ իր իսկ ձեռքով նրան նշանակելու մասին:
Այն, որ գործող իշխանությունները կատարյալ ձախողել են կադրային քաղաքականությունը՝ շատերը կփաստեն:


Այն, որ այսօր մի շարք պետական պաշտոններում, վերևների քմահաճույքով՝ կամա թե ակամա, քավոր-սանիկ, հորեղբոր, հորքուրի ու մորքուրի գանձ տղաներով, մանկապարտեզի ու բանակի ընկեր լինելով պաշտոններ են ստանում ու այդկերպ ինքնահաստատվում՝ փաստ է:
Այն, որ նրանցից շատ-շատերը, մեղմ ասած, անարժան են, պատահական մարդիկ են, ոչ կոմպետենտ են, քաղաքականապես բոբիկ ու ապիկար՝ անդրժելի է: Սակայն կատարյալ ողբերգություն է պետական ապարատը օլիգոֆրեն-իմբեցիլ, սակավամիտ ու դիլետանտ, պատեհապաշտ արկածախնդիրներով, կիսագրագետներով ու բանսարկուներով համալրելը:
Ակամա հարց է առաջանում՝ լավ, ինչքա՞ն կարելի է...
Հասկացանք, որ «տրադիցաները» շարունակում եք, ավելին՝ այն կատարելագործել եք.: Հասկացանք, որ կադրեր չունեք:


Բայց այսկերպ ապականե՞լ պետական ապարատը:
Աբսուրդ նշանակումների շարանը շարունակվում է:
Նախասիրություն ունեցող, կենսագրություն չունեցողներին, նորմալ կրթություն, աշխատանքային փորձ ու քաղաքական հետագիծ չունեցողներին նշանակում են այնպիսի լուրջ ու պատասխանատու պաշտոնների, որոնց մասին վերջիններս ոչ միայն պատկերացում չունեն, այլ նաև երազում չէին տեսնի, երբեք չէին պատկերացնի:
Ավելին՝ ներքուստ մինչև հիմա զարմանում են, թե իրենք ու՞ր, ստանձնած պաշտոնն ու՞ր, և թե ինչպես է բախտն իրենց ժպտացել:
Ինչևէ, չենք զարմանում:
Կյանք է, ամեն ինչ պատահում է, «Քյարամյան-Քերոբյան ֆենոմենը», Աղազարյան-Քոչարյան «տանդեմը» վկա:


Եթե լրագրողը կարող է լինել գերագույն գլխավոր հրամանատար, վարչապետ, վարժապետը՝ պաշտպանության նախարար, դիջեյը՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ապա ինչու՞ ոմն նորաթուխ «մանչուկ-հրաշամանուկ» չի կարող լինել փոխարտգործնախարար. լավ էլ կարող է: Մարդն առաջին քայլերն է կատարում միանգամից արտգործնախարարությունում: Համալսարանից՝ ուղիղ արտաքին գործերի նախարարի տեղակալ: «Ունիկալ գերտաղանդ, վունդերկինդ, Աստծո շնորհյալ է վերջինս»...
Ու թքած, թե դիվանագիտությունից կիլոմետրերով հեռու է, բանակից թռած է, խեղկատակ, անդեմ-անֆասոն կերպար է:


Կարևորը՝ Միրզոյանի հոգեզավակն է: Չնայած՝ միակ «դիվանագետն» է, որ պաշտոն դեռ չստացած, 2019 թվականին ինչ ասել էր՝ իրականություն դարձավ:
ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենք Փալոունիին, «հողերը հանձնելուց առաջ, վերջին անգամ տարավ Արցախը ցույց տվեց», այնպես որ, այս երիտասարդը Վանգան չէ, այս երիտասարդը ինչ ասաց՝ լուրջ ընդունեք: Դե, պարոնա՛յք Լավրով ու Բլինքեն, նեղություն քաշեք, «կոլեգա» դիմավորեք:


Վա՜յ մեզ, վա՜յ մեր դիվանագիտությանը...
Ու այս կոնտինգենտով ուզում եք երկիր կառավարել, ազգային ու պետական շահերը դրսում ներկայացնել:


Դավիթ Կարապետյան

Դիտվել է՝ 14984

Մեկնաբանություններ