Ադրբեջանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Մարկ Լիբին ապատեղեկատվություն է որակել Հայաստանին ԱՄՆ-ի կողմից զինելու մասին ադրբեջանական լրատվամիոջոցների հրապարակած տեղեկությունները, շեշտելով, որ դա տարածում են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններն ավելի բարդացնել ձգտող ուժերը։ Դեսպանը հրաժարվել է լրացուցիչ մեկնաբանություններ տալ Հայաստանի և Միացյալ Նահանգների համատեղ վարժանքների վերաբերյալ։                
 

ԳԱՄԿ-ներին կտրամադրվի գյուղատնտեսական նոր տեխնիկա

ԳԱՄԿ-ներին կտրամադրվի գյուղատնտեսական նոր տեխնիկա
12.06.2012 | 04:45

Հունիսի 12-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանն ու գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ) ներկայացուցիչները համատեղ անցկացրել են խորհրդակցություն:
Ըստ նախարարության լրատվական ծառայության, ԳԱՄԿ-ների ներկայացուցիչները մանրամասն ներկայացրել են հանրապետության ցածրադիր գոտիներում սկսված բերքահավաքի, կերերի կուտակման, բույսերի պաշտպանության, գյուղկենդանիների հիվանդությունների կանխարգելմանն ուղղված աշխատանքները: Նրանք միաժամանակ նշել են, որ ընթացիկ տարվա արդյունքներն անհամեմատ բարձր են 2011 թվականի ցուցանիշներից: Նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը, իր հերթին, կարևորելով ԳԱՄԿ-ների դերը, որպես խորհրդատվական լիարժեք ծառայություններ մատուցող կառույցների, նշել է, որ գյուղատնտեսության զարգացման գործում, ԳԱՄԿ-ներն այն եզակի կառույցներն են, որոնց միջոցով նախարարությունը լիարժեք ծառայություններ է մատուցում գյուղացիներին: Ս. Կարապետյանը նշել է, որ ԳԱՄԿ-ները հզորացնելու նպատակով «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության վարկային ծրագրի» շրջանակներում նշված կառույցներին կտրամադրվի գյուղատնտեսական նոր տեխնիկա: «Սակայն տնտեսության հզորացման առաջին և կարևոր նախապայմանը, բացի տեխնիկայից, խորհրդատվական ծառայությունների որակի բարձրացումն է: Ճշգրիտ տեղեկատվությունն ու խորհրդատվությունն այսօր, առաջին հերթի,ն պետք են և՛ գյուղացուն, և՛ նախարարությանը, և՛ այդ առումով մեր սպասելիքները ձեզնից առավել մեծ են»,- ընդգծել է նախարարի պաշտոնակատարը:
Խորհրդակցության վերջում մասնակիցները ներկայացրել են նաև ընթացիկ հարցեր և խնդիրներ, որոնց վերաբերյալ Սերգո Կարապետյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել նախարարության համապատասխան ստորաբաժանումներին:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 4491

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ