23.09.2014|
11:20
Գաղտնիք չենք լինի բացահայտած, եթե ասենք, որ Հայաստանի սպառողական շուկայում խնդիրները բազմաթիվ են՝ սկսած սննդամթերքի անորակությունից մինչեւ սպառողների իրավունքների խախտումը: Իրավիճակը հատկապես ողբերգական երանգներ է ձեռք բերել գյուղմթերքների շուկայում, որտեղ տիրող իրավիճակը կարելի է բնութագրել մեկ բառով՝ «անարխիա»: