09.04.2024|
20:03
Եվ ահա այսքան հուսահատություններից, ահարկու-ահեղ իմ խռովքներից, և աստվածային բարկության զարհուր սաստկությունից հետո, թախծագին հոգով իսպա՛ռ տագնապած, աղաչո՛ւմ եմ Քեզ Սու՛րբ Աստվածածին, Հրեշտա՛կ մարդկային, Քերովբե՛ մարմնատեսիլ, Թագուհի՛ երկնավոր, ջի՛նջ՝ որպես օդը, մաքու՛ր, որպես Լույս, անե՜ղծ, հա՜ր նման վերն արուսյակին, գերազա՛նց՝ քան վայրն այն սրբությունների, ուր անարժան է մարդուն ոտք կոխել, երանավե՛տ վայր սուրբ խոստումների, Եդե՛մ շնչավոր, Կյանքի Անմա՛հ Ծառ, որ պաշտպանված է բոցեղեն սրով, հովանավորված Բարձրյալ Հորից, Նրանո՛վ զորու, Սուրբ Հոգու Քո մեջ իջած հանգչումով հավե՜տ հարդարված, և սրբագործված և շնորհազարդ սուրբ բնակությամբ Միածին Որդու: