Ա՜խ, որքա՜ն է ցավում հոգիս, երբ քայլում եմ Երևանի փողոցներով ու տեսնում մարդկանց գայթակղված հայացքներով, մոլորված դեմքերով ու հուսահատ սրտերով, խաբված ճակատագրերով:
Երեկ առավոտյան Երևանի Դավիթաշեն համայնքի Սրբոց Նահատակաց եկեղեցում ականատեսն եմ եղել մի իսկապես բացառիկ հուզիչ բանի։ Համայնքի կարիքավորների նկատմամբ ունեցած համեստ պարտքս տալուց, իմ բաժին մոմերը վառելուց հետո մտա եկեղեցի։ Քիչ անց ինձ միացավ մի երեխա՝ երևի 6-7 տարեկան։ Խաչակնքվեց, ծնկեց՝ իր բաժին ասելիքը մրմնջալով։