24.03.2023|
20:25
Կառավարման ցանկացած մոդելով երկրում տնտեսվարողների և բնակչության եկամուտների ինդեքսացիան սպասված, պլանավորված եկամուտների կորստի փոխհատուցումն է, երբ որոշակի համամասնությամբ փոխհատուցվում են այս կամ այն պրոցեսից կրած վնասները: Սոցիալական բնագավառում ինդեքսացիան ինֆլյացիան գնաճի պայմաններում բնակչության եկամուտների որոշակի բարձրացումն է՝ գրանցված գնաճի համապատասխան համամասնությամբ: Կառավարման այդ գործիքի կիրառումը, մի կողմից, քաղաքացիների եկամուտները պաշտպանելն է գնաճի անկառավարելի մակարդակից, մյուս կողմից, սուղ եկամուտ ունեցողներին, հիմնականում նպաստառու անձանց աջակցելն է սպառողական բարիքների նվազագույն չափաքանակների կամ առաջին անհրաժեշտության ապրանքներ հայթաթելու հարցում: