Սա գրում եմ «երկիրը կործանվում ա, դուք նստած զրույց եք անում» ասողների համար:
Հարգելի հայրենակիցներ, հատկապես քաղաքականությամբ զբաղվող, խոսքը քաղաքականության առաջնային և ամենակարևոր գործիքն է:
Եթե խոսքով չես կարողանում հաղորդել քո արժեքները, քո գաղափարները, քո նպատակները, քո ծրագրերը, ապա չես կարողանալու մարդկանց համախմբել որևէ գործընթացի շուրջ:
Քաղաքականությունը սկսվում է խոսքից: Եթե չեք կարողանում խոսքով մարդկանց ակտիվ դաշտ բերել և մասնակիցը դարձնել ձեզ ցանկալի գործընթացի, ապա վստահ իմացեք, որ որևէ այլ կերպ չեք հաջողելու:
Նախ՝ խոսքը, հետո՝ հավատքն առ նպատակ, հաջորդիվ՝ պլանը, հետո նոր՝ գործողությունը:
Պարզ գիտելիք, որ պարտադիր է իմանալ:
Հովհաննես Ավետիսյան