Ի՛մ հրեշտակ,
արի ինձ մոտ,
օգնիր ինձ,
և մի՛ թող ինձ դժվար պահերին:
Տու՛ր ինձ լուսավորություն,
որպեսզի կարողանամ ճիշտ որոշումներ կայացնել,
ոչ մեկին չնեղացնել ու չկորցնել ինձ։
Բուժիր ինձ կասկածներից և երկչոտությունից,
ուժ տուր՝ պայքարելու թուլություններիս դեմ,
մի՛ լքիր ինձ,
մի՛ հեռացիր ինձնից:
Ամեն: