Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Մոսկվայի երկակի ստանդարտները

Մոսկվայի երկակի ստանդարտները
03.02.2024 | 14:02

Օրեր առաջ Երևանում մի հակահայ տգետ տեսագրել և տարածել էր «Պաշարված Լենինգրադի երեխաներին» նվիրված հուշարձանի պղծումը, որը մեծ արձագանք գտավ Մոսկվայում և Հայաստանում գործող ռուսամետ շրջանակների մոտ:

Նշեմ, որ այդ անձի արարքը և հարցադրումները ուղղակի զավեշտալի էին և դատապարտելի:

Բայց ինձ այլ հարց է հետաքրքրում:

2020 թ-ի նոյեմբերի 9-ից հետո Արցախում Հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշարձանների քանդումը և պղծումն ադրբեջանցիների կողմից մասսայական բնույթ է կրում և, զարմանալիորեն, այդ ամենը ոչ միայն չի «նկատվում» այնտեղ տեղակայված ռուս զինվորականների կողմից, այլև բացարձակ չի արժանանում Մոսկվայի բուռն արձագանքին, երբ նույնիսկ դրանք փաստող տեսանյութերը տարածվում են համացանցում ու հենց ադրբեջանցիների կողմից:

Երկու օր առաջ ես իմ ֆեյսբուքյան էջում տեղադրել էի Արցախի Ազոխ գյուղի հուշահամալիրի պղծման և քանդման տեսանյութը, հիմա կտեղադրեմ ևս մեկ տեսանյութ Արցախից, որտեղ ազերի ասկյարները ոչնչացնում են ՀՄՊ-ին նվիրված անկյուններից մեկը:

Հավելեմ, որ փաստագրված և ապացուցված է, որ ադրբեջանցիները քանդել են նաև Քարին տակ և Ավետարանոց գյուղերի ՀՄՊ-ին նվիրված հուշարձանները ևս:

Հետաքրքիր է, կարո՞ղ է Մոսկվան ադրբեջանցիների այդ վանդալիզմներին չի արձագանքում, քանի որ հուշահամալիրները նվիրված են ՀՄՊ-ում զոհված արցախահայերին, որոնք Ադրբեջանի կազմում լինելով պատերազմի տարիներին ամենաշատ զոհերն են տվել համեմատած իրենց թվաքանակի հետ, ինչպես նաև ԽՍՀՄ-ին են «նվիրել» այնպիսի հրամանատարների ինչպիսիք են մարշալներ Բաղրամյանը, Բաբաջանյանը, Խուդյակովը, ծովակալ Իսակովը և բազմաթիվ գեներալների...

Մոսկվայի արդարացի արձագանքը օրեր առաջ Երևանում տեղի ունեցած պիղծ արարքին և Բաքվի կողմից Արցախում նույն պատերազմի ժամանակ զոհվածների պատվին կառուցված հուշարձանների և համալիրների քանդմանը և պղծմանը Մոսկվայի չարձագանքելը երկակի ստանդարտների բացահայտ դրսևորում է:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3026

Մեկնաբանություններ