Սա Երևանի օղակաձև այգու սկզբնամասն է:
Այժմ հենց այստեղ է գտնվում օրվա իշխանության հետ ուղիղ փոխկապակցված անձի ընտանիքին պատկանող և իր տարածքն այգու հաշվին անընդհատ ընդլայնող «Քուին Բուրգեր» սննդի կետը:
Վերջերս օղակաձև այգու մի հատվածը ճանաչվել է «հանրային գերակա շահ»: Այդ հիմքով օրվա իշխանությունը պատրաստվում է քանդել այգում գտնվող թենիսի կորտերը:
Այժմ հարց` ինչպե՞ս է լինում, որ նույն այգում գտնվող թենիսի կորտերի տարածքը ճանաչվում է «հանրային գերակա շահ», իսկ «Քուին Բուրգերն» այգու հաշվին անընդհատ ընդլայնվում է:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ