Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Նոր առաջնորդություն

Նոր առաջնորդություն
09.08.2023 | 14:38

Ներկա պահին Արցախում ամբողջական իշխանափոխության իմպերատիվը կա՝ օդ ու ջրի պես: Այնպիսի իշխանափոխություն, որի արդյունքում ծնվի կամ ձևավորվի նոր առաջնորդություն՝ խարսխված բացառապես ազգային շահերի վրա:

Կան անհատներ և ուժեր, ովքեր կարող են հանձն առնել այդ որակի նոր առաջնորդության ծանր բեռը, հաջողությամբ հետ մղելով ազերաթուրքական բռնաճնշումները, չեզոքացնելով հայաստանյան ազգադավ իշխանությունների կործանարար քայլերը:

ԱՀ ներկայիս նախագահը կարող է ու պարտավոր է կատարել իր կյանքի ամենահայրենասիրական քայլը՝ հրաժարական տալ և տեղ բացել նոր առաջնորդության համար:

Վերջապես ժողովրդական մեծ վստահություն կձևավորվի հանրապետության ղեկավարության հանդեպ, միաժամանակ, բարերար ալիք կփոխանցվի Հայաստան՝ այստեղ ևս արագ իշխանափոխության հասնելու համար:

Միևնույն է, որքան էլ փորձեն մշուշել ու ձևախեղել հայ հանրության միտքը, ակնբախ է մնալու, որ հայաստանյան քաղաքական ցանկացած վերնախավի կենսունակությունը դեռ երկար ժամանակ ուղղակիորեն կախված է լինելու արցախյան իրողություններից: Հայաստանում ևս այս պահին հրատապորեն պետք է նոր առաջնորդություն՝ արցախաշունչ, հայասեր և ազգային միասնության ոգով տոգորված:

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2486

Մեկնաբանություններ